Ռևազ Միշվելաձե
Արձակագիր
Ծնվ․՝ 1940
Ռևազ Միշվելաձե (վրաց.՝ რევაზ მიშველაძე)՝ ճանաչված վրացի արձակագիր, նովելիստ, գրականագետ և քննադատ: Ծնվել է 1940 թվականին Սուխումում: Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Հանդիսանում է Վրաստանի գրողների միության քարտուղար և Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր: Միշվելաձեի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Դրանք հիմնականում արտացոլում են ժամանակակից մարդու դրամատիկ կյանքը, պատերազմի վիշտն ու հայրենասիրությունը: Գրողն արժանացել է Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակի և Պատվո շքանշանի, իսկ նրա «Սկյուռը անիվի մեջ» նովելն առաջադրվել է Նոբելյան մրցանակի:
Ռևազ Միշվելաձե (վրաց.՝ რევაზ მიშველაძე)՝ ճանաչված վրացի արձակագիր, նովելիստ, գրականագետ և քննադատ: Ծնվել է 1940 թվականին Սուխումում: Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Հանդիսանում է Վրաստանի գրողների միության քարտուղար և Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր: Միշվելաձեի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Դրանք հիմնականում արտացոլում են ժամանակակից մարդու դրամատիկ կյանքը, պատերազմի վիշտն ու հայրենասիրությունը: Գրողն արժանացել է Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակի և Պատվո շքանշանի, իսկ նրա «Սկյուռը անիվի մեջ» նովելն առաջադրվել է Նոբելյան մրցանակի: Հայ ընթերցողին նա առավել հայտնի է «Երազ» պատմվածքով, որը ներառված է դպրոցական ուսումնական ծրագրերում:
Հրապարակումները Գրանիշում 1
-
Պատմվածք
Սիրո դատապարտվածները
Դրախտում իսկական դրախտային եղանակ էր: Իսկ դրախտում, ինչպես հայտնի է, արևը ո՛չ ծագում, ոչ էլ մայր է մտնում: Արև ընդհանրապես չկա: Դրախտը լուսավորված է թատերաբեմի խորքերից աստիճանաբար դեպի առաջաբեմ սահող…
27 Օգոստոս 2026 • 14 րոպե