Մարինե Պետրոսյան

Բանաստեղծ

Բանաստեղծ Կենսագրություն Առաջին շարքը հրապարակել է «Գարուն» ամսագրում 1987 թ, իսկ առաջին գիրքը` «Բանաստեղծություններ», 1993թ։ Այս գիրքը շվեյցարացի բանաստեղծ Վահե Գոդելի կողմից թարգմանվեց ֆրանսերենի եւ երեւանյան հրատարակությունից ընդամենը 2 տարի անց լույս տեսավ Ֆրանսիայում` J'apporterai des pierres վերնագրով։ Նույն Comp'Act հրատարակչությունը, քաջալերված գրքի հաջողությամբ (գրախոսականները բազմաթիվ էին, այդ թվում մեկը` Le Monde-ում), 2003թ. հրատարակեց Մ.Պետրոսյանի երկրորդ ֆրանսերեն ժողովածուն` Erevan. Մասնակցել է բազմաթիվ միջազգային գրական փառատոների, իսկ 2005թ. դարձել UNESCO-Aschberg մշակութային հիմնադրամի մրցույթի հաղթող` «Ջերասի ծրագրի» ռեզիդենտ-արտիստ, ու հենց այստեղ էլ` Սան Ֆրանցիսկոյին մերձակա անտառներում տեղավորված արտիստական տանը, գրել իր երրորդ գիրքը` «Հայաստանի ծովափին» տարօրինակ վերնագրով։

Բանաստեղծ Կենսագրություն Առաջին շարքը հրապարակել է «Գարուն» ամսագրում 1987 թ, իսկ առաջին գիրքը` «Բանաստեղծություններ», 1993թ։ Այս գիրքը շվեյցարացի բանաստեղծ Վահե Գոդելի կողմից թարգմանվեց ֆրանսերենի եւ երեւանյան հրատարակությունից ընդամենը 2 տարի անց լույս տեսավ Ֆրանսիայում` J'apporterai des pierres վերնագրով։ Նույն Comp'Act հրատարակչությունը, քաջալերված գրքի հաջողությամբ (գրախոսականները բազմաթիվ էին, այդ թվում մեկը` Le Monde-ում), 2003թ. հրատարակեց Մ.Պետրոսյանի երկրորդ ֆրանսերեն ժողովածուն` Erevan. Մասնակցել է բազմաթիվ միջազգային գրական փառատոների, իսկ 2005թ. դարձել UNESCO-Aschberg մշակութային հիմնադրամի մրցույթի հաղթող` «Ջերասի ծրագրի» ռեզիդենտ-արտիստ, ու հենց այստեղ էլ` Սան Ֆրանցիսկոյին մերձակա անտառներում տեղավորված արտիստական տանը, գրել իր երրորդ գիրքը` «Հայաստանի ծովափին» տարօրինակ վերնագրով։ Այս գրքի որոշ գործերում արդեն հստակորեն տեսանելի է Մ.Պետրոսյանի ոճը, որը ոմանք անվանում են «դոկումենտալ բանաստեղծություն»։ Խոսքը այնպիսի տեքստերի մասին է, որոնք կառուցված են որպես փաստագրություն եւ զերծ են բանաստեղծության համար ավանդականորեն բնորոշ եւ նույնիսկ պարտադիր համարվող շատ տարրերից։ Վերջին` «Սալաթ կրակոցներով» ժողովածուում (2011թ) այս «դոկոմենտալ ոճը» էլ ավելի վառ դրսեւորումներ ստացավ։ Գրում է նաեւ էսսեներ` անդրադառնալով քաղաքական եւ մշակութային կյանքի ակտուալ խնդիրներին։ Հիշարժան է մասնավորապես «Անտիպոեզիա, կամ երբ բանաստեղծը չի փնտրում ալիբի» էսսեն, որտեղ Մ.Պետրոսյանը ձեւակերպում է անտիպոեզիան` պոեզիայի չնմանվող, ավանդականորեն պոեզիային բնորոշ համարվող ատրիբուտների չեզոքացմամբ կառուցված պոեզիան, որպես ժամանակակից հայ բանաստեղծության հիմնական տենդենց եւ գրական ուղղություն։ Մ.Պետրոսյանի «դոկումենտալ ոճը» իր իսկ սահմանած անտիպոեզիայի դրսեւորումներից է։ Գրքեր • «Բանաստեղծություններ», Կոսսու, 1993թ. • «J’apporterai des pierres», Editions Comp’Act, 1995 • «Կանոնական պատմություններ», Զանգակ, 1998 • «Erevan», Editions Comp’Act, 2003 • «Հայաստանի ծովափին», ակտուալ արվեստ, 2006 • Marine Petrossian / Tigran Paskevichyan, «Una vegada a l’hivern», Seminari de Traduccio Poètica de Farrera XVI, Institucio de les Lletres Catalanes, 2008 • «Սալաթ կրակոցներով», ակտուալ արվեստ, 2011 • «Կարմիր աֆիշ» (էսսեներ եւ հրապարակախոսական հոդվածներ), ակտուալ արվեստ, 2011 Բլոգը` http://www.tert.am/blog/?author=629 Հեռախոս` +374 93 58 71 08 Էլ. փոստ` maarineh@hotmail.com Էջը ֆեյսբուքում` http://www.facebook.com/marine.petrossian Հրապարակումները Գրանիշում

Հրապարակումները Գրանիշում 6

  • Պոեզիա

    Հայաստանի ծովափին

    Մարինե Պետրոսյան

    Էսօրվա պես հիշում եմ թախտը որի վրա պառկած էի, կարճ յուբկան որ հագիս կար՝ կապույտ գծերով, մեր հին տանն էի որն արդեն չկա, քսաներորդ դարն էր որն արդեն ավարտվել ա, դպրոցը հենց նոր վերջացրել էի, պառկած էի…

    27 Մարտ 2020 • 4 րոպե

  • Պոեզիա

    Ես չեմ ուզում վազեմ

    Մարինե Պետրոսյան

    լեզուն ոնց որ մեծ գետ լինի երբ խորքերում ես ոչ մի ափը չես տեսնում երեկ բանաստեղծությունս թարգմանում էի անգլերենի հանկարծ ափը տեսա անգլերենի ափը հետո հայերենի ափը տեսա սիրտս խփում էր ահավոր զգում էի՝ բ…

    15 Փետրվար 2017 • 9 րոպե

  • Պոեզիա

    Սառույցներ խնձորներ

    Մարինե Պետրոսյան

    էս անձրեւը անծանոթ մեկի ուրախությունն ա որ թափվում ա իմ վրա կատաղի ասում ա մոռացի մոռացի դարդերդ մոռացի գործերդ մոռացի հիմարներին իրանք էնքան շատ են դու իրանց բոլորին չես կարա մեկ ա չես կարա ուղարկես…

    1 Նոյեմբեր 2013 • 9 րոպե

  • Պոեզիա

    Անձրևը գալիս ա հավասար

    Մարինե Պետրոսյան

    ակացիաներ փողոցը կա իսկ դուք չկաք երբ որ փոքր էի մանկապարտեզիս ճանապարհին ես շատ եմ կերել ձեր սպիտակ ծաղիկների մեղրոտ գլխիկները մեկ մեկ հանելով դրանք կանաչ բնիկներից դրանք չէին հագեցնում բայց ուրախացն…

    10 Հունվար 2013 • 5 րոպե

  • Պոեզիա

    Փոքրիկ նապաստակ

    Մարինե Պետրոսյան

    ավազների մեջ որ թաց էին լացելու չափ մեկը կանգնել ու օվկիանոսի աղմուկի մեջ ձեռքերը թափահարելով ցույց էր տալիս դեպի վեր դեպի հեռվում հազիվ երեւացող առանձնատունը ու ես հասկացա ինքն ինչ էր ասում ասում էր…

    20 Սեպտեմբեր 2010 • 4 րոպե

  • Պոեզիա

    զվարթ տխուր անկապ

    Մարինե Պետրոսյան

    պատահական անակնկալ զվարթ պատահար որ պատահեց պարոնյան փողոցում արդեն երկու ժամ կանգնած էի տրամվայը չէր գալիս հանկարծ հիշեցի որ ոչինչ ախր չկա կորցնելու էս արև օրով ինչի՞ մարդ չկա, հարցրեց ինձ փողոցային…

    8 Փետրվար 2010 • 6 րոպե