ԳՐԵԹԵՐԹ 2011 | Մրցանակաբաշխություն

«Գրեթերթը արդի գրական դաշտի նախադպրոցական փուլն է,  որտեղ սխալվելը, թույլ գործ տպելը ահավոր ամոթալի չէ, բայց խիստ ուսուցանելի է,- ասում է Գրեթերթի մշտական բնակիչ, արձակագիր Նառա Վարդանյանը:
Այս 5 տարիների ընթացքում Գրեթերթ ով ասես` չեկավ. ոմանք մնացին, որովհետև հասկացան` տիրույթն իրենցն է, ընկան, ծունկ քերծեցին, քիթ ջարդեցին , ու ամեն անգամ բարձրանալիս, ավելի ամուր կանգնեցին… ոմանք էլ տպագրվեցին, բայց այդպես էլ անհասանելի մնացին թերթին… որովհետև Գրեթերթի հետ քայլել է պետք …
Խմաբագիր Խանջյանն ասում է.

-Որպեսզի ավելի ազատ տիրույթ լինի բարձր որակի չափանիշ չենք դնում: Գործի մեջ տաղանդի նշույլ, եթե տեսնենք… կտպագրենք: Տպագրում ենք, որպեսզի մարդն իրեն տեսնի այդ տարածքում, հաջորդ անգամ ավելի հասունանա:
Տարին 4 համար է լույս տեսնում: Գալիս է Անահիտը ու լուսանկարում է…. այսինքն ոչ թե ուղիղ կանգնիր, դեմքդ մի քիչ աջ, հետո ձախ….չէ, չէ…. լուսանկարելիս էլ են ստեղծագործում: Հետո նկարները Գրեթերթի պատին է հայտնվում….հայտնվում ես սենյակում ու քեզ են նայում տարբեր մարդիկ տարբեր աշխարհներից…տարբեր պատմություններով…
Հետո ամեն տարի մրցանակաբաշխություն է տեղի ունենում: Թերթում տպագրված երիատասարդները ժյուրին են, մրցանակները` գրքերը…հավաքվում են, տեղում քվեարկում, ծափահարում, հանձնում գրքերը…Այս տարի մրցանակներ ստացան Էդուարդ Հարենցը լավագույն թարգմանություն և բանաստեղծական շարք անվանակարգերում, Գոհարիկ Աքելյանը` գրաքննադատության, Աշոտ Գաբրիելյանը` էսսեի, Հրաչյա Սարիբեկյանը` լավագույն պատմվածք անվանակարգում:
Տղաները և Գոհարիկը վերցրեցին շնորհակալագիրը, գիրքն ու արդար, ազատ ընտրության ապացույցը` քվեները…

HayNews.am

Լուսանկարները` Հասմիկ Հակոբյանի

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *