Նաիրա Վալերիկի Համբարձումյան (ծնվ. 1974, օգոստոսի 5, Երևան) – հայ բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (2003), դոցենտ, ՀԳՄ անդամ 2008 թ-ից:
Ծնվել է Երևանում։ 1991 թ-ին ավարտել է Երևանի թիվ 174 միջնակարգ դպրոցը, իսկ 1996 թ-ին` Երևանի պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը։
2003 թ-ին պաշտպանել է ատենախոսական թեզ և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2003 – 2010 թթ. դասախոսել է «Հրաչյա Աճառյան» համալսարանում։
2009 թ-ից ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի գրական և մանկական էջերի պատասխանատու։
2010 թ-ից ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Սփյուռքահայ գրականության բաժնի ավագ գիտաշխատող:
Հեղինակ է շուրջ 40 գիտական հոդվածների։
Առաջին անգամ տպագրվել է «Գարուն» ամսագրում (1999): Տպագրվել է նաև «Գրական թերթ, «Նորք», «Նոր Դար», «Ծիր Կաթին», «Նոյան տապան», «Նարցիս», «Առաքյալ», «Բագին», «Գեղarm», «Աղբյուր», «Կանչ», «Բում-բումիկ», «Ծիծեռնակ», «Օրենք և իրականություն», «Միհր», «Հանդես հայագիտության», «Կանթեղ», «Հայոց լեզու և գրականություն», «Հայաստանի Հանրապետություն», «Հույս», «Հայաստանի զրուցակից», «Ազգ», «Արտասահմանյան գրականություն» պարբերականներում:
Բանաստեղծական ժողովածուներ`
• Մտորումներ աշնան կեսին, Ե., 2001:
• Կանաչ կառեթներ, Ե., 2004:
• Ես բառ եմ դարձել, Ե., 2008:
Մենագրություններ`
• Մարո Մարգարյանի քնարերգությունը, Ե., 2003:
Մանկական ստեղծագործություններ`
• Կանաչուկը, Ե., 2008:
• Կարմիր հողմաղացներ, Ե., 2010:
Կատարած թարգմանությունները անգլերենից`
• Խուլիո Կորտասար, Խոսե՛ք, դուք ունեք երեք րոպե (բանաստեղծություններ), Ե., 2009:
• Ալֆոնսինա Սթորնի, Թռիչք մեռած հողում (բանաստեղծություններ), Ե., 2010:
• Խորխե Կարերա Անդրադե, Լուրեր ծովից ու ցամաքից, Ե., 2011:
• Խուլիո Կորտասար, Բանաստեղծություններ, Ե., 2011: