Նաիրա Համբարձումյան
Գրականագետ
Նաիրա Վալերիկի Համբարձումյան (ծնվ. 1974, օգոստոսի 5, Երևան) - հայ բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (2003), դոցենտ, ՀԳՄ անդամ 2008 թ-ից: Ծնվել է Երևանում։ 1991 թ-ին ավարտել է Երևանի թիվ 174 միջնակարգ դպրոցը, իսկ 1996 թ-ին` Երևանի պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը։ 2003 թ-ին պաշտպանել է ատենախոսական թեզ և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2003 - 2010 թթ. դասախոսել է «Հրաչյա Աճառյան» համալսարանում։ 2009 թ-ից ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի գրական և մանկական էջերի պատասխանատու։
Նաիրա Վալերիկի Համբարձումյան (ծնվ. 1974, օգոստոսի 5, Երևան) - հայ բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (2003), դոցենտ, ՀԳՄ անդամ 2008 թ-ից: Ծնվել է Երևանում։ 1991 թ-ին ավարտել է Երևանի թիվ 174 միջնակարգ դպրոցը, իսկ 1996 թ-ին` Երևանի պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը։ 2003 թ-ին պաշտպանել է ատենախոսական թեզ և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2003 - 2010 թթ. դասախոսել է «Հրաչյա Աճառյան» համալսարանում։ 2009 թ-ից ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի գրական և մանկական էջերի պատասխանատու։ 2010 թ-ից ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Սփյուռքահայ գրականության բաժնի ավագ գիտաշխատող: Հեղինակ է շուրջ 40 գիտական հոդվածների։ Առաջին անգամ տպագրվել է «Գարուն» ամսագրում (1999): Տպագրվել է նաև «Գրական թերթ, «Նորք», «Նոր Դար», «Ծիր Կաթին», «Նոյան տապան», «Նարցիս», «Առաքյալ», «Բագին», «Գեղarm», «Աղբյուր», «Կանչ», «Բում-բումիկ», «Ծիծեռնակ», «Օրենք և իրականություն», «Միհր», «Հանդես հայագիտության», «Կանթեղ», «Հայոց լեզու և գրականություն», «Հայաստանի Հանրապետություն», «Հույս», «Հայաստանի զրուցակից», «Ազգ», «Արտասահմանյան գրականություն» պարբերականներում: Բանաստեղծական ժողովածուներ` • Մտորումներ աշնան կեսին, Ե., 2001: • Կանաչ կառեթներ, Ե., 2004: • Ես բառ եմ դարձել, Ե., 2008: Մենագրություններ` • Մարո Մարգարյանի քնարերգությունը, Ե., 2003: Մանկական ստեղծագործություններ` • Կանաչուկը, Ե., 2008: • Կարմիր հողմաղացներ, Ե., 2010: Կատարած թարգմանությունները անգլերենից` • Խուլիո Կորտասար, Խոսե՛ք, դուք ունեք երեք րոպե (բանաստեղծություններ), Ե., 2009: • Ալֆոնսինա Սթորնի, Թռիչք մեռած հողում (բանաստեղծություններ), Ե., 2010: • Խորխե Կարերա Անդրադե, Լուրեր ծովից ու ցամաքից, Ե., 2011: • Խուլիո Կորտասար, Բանաստեղծություններ, Ե., 2011:
Հրապարակումները Գրանիշում 4
-
Գրականագիտություն
Գոյաբանություն ու ոգի
Բնագրի ընթերցումը ստեղծում է հեղինակ-ընթերցող հիերարխիան, արտաքին ու ներքին լեզուների սահմանը, հետևաբար և՝ ընթերցման քաղաքականությունը, որոնք ընկալվում են լեզվի հիմնական միավորների՝ նշանակելիի ու նշան…
21 Հունիս 2014 • 7 րոպե
-
Գրականագիտություն
Vocalis score [1]
XX դարավերջի և XXI դարասկզբի գրական ընթացքը անհնար է դիտարկել սոսկ տարածության ու ժամանակի միջոլորտներում, քանզի այն բազմաբևեռ է` պոետական տեքստի կոմպոզիցիոն, սյուժետային ու հնչույթային կազմավորումներ…
19 Ապրիլ 2014 • 6 րոպե
-
Գրականագիտություն
Հիշողության պոետիկա
Գերմանացի բանաստեղծներ Նովալիսն ու Հյոլդերլինը աշխարհը ճանաչելու միակ հնարավոր ճանապարհը համարում էին պոեզիան, քանի որ գեղարվեստական ստեղծագործությունը կարող է գոյաբանական նոր դիտանկյուններից արտացոլե…
28 Հունիս 2013 • 8 րոպե
-
Պոեզիա
Այնտեղ, ուր երբեք չենք եղել
*** Իսկ ես մի օր կքնեմ (հին նախամարդու պես) Հենց այնպես, Առանց ծածկոցի, Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների, Եվ հեռվում չիղջաչք գիշերներից Կկախվեն հրեշտակները Իրենց անկման պահին, Եվ իրերը նորից հանգիստ…
5 Մարտ 2011 • 2 րոպե