ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ | Արմատական բառարան

Փետրվարի 21-ին` Մայրենի լեզվի օրվան ընդառաջ, հայերեն համացանցում հրաշալի լուր տարածվեց` թվայնացվել է Հրաչյա Աճառանի «Հայերեն արմատական բառարանը»: Ըստ Հայկական գիտական համագործակցության կայքում տեղադրված հրապարակման` արմատական բառարանի թվայնացումն ու տարածումն իրականացվել է Հրաչ Մարտիրոսյանի և Ուվե Բլեզինգի (Uwe Bläsing) կողմից: Հայագիտական այս հիմնարար աշխատությունն արդեն հասանելի է ազատ ներբեռնման համար` PDF ձևաչափով, թեպետ առայժմ միայն տեսածրված, բայց ոչ տառաճանաչված ձևով:
«Հայերեն արմատական բառարանը» վեց հատորից է բաղկացած  (Եր., 1926-1932, յոթերորդ հատորն է հավելվածը, որ լույս է տեսել 1935թ.): «Արմատական բառարանը» լիակատար ցանկն է շուրջ 11 հազար հայերեն արմատական բառերի` նրանց բացատրությամբ, քերականական տեղեկություններով ու ստուգաբանությամբ: Այն Անտուան Մեյեի հավաստմամբ իմաստաբանական-ստուգաբանական եզակի բառարան է, որտեդ հայերենի արմատները բնութագրված են հնդեվրոպական հիմք լեզվի, ցեղակից և հարևան լեզուների հետ ունեցած առնչությունների, բառակազմական հնարավորությունների և գավառաբարբառներում նրանց դրսևորումների համապատկերում:

 

Share Button

4 Կարծիք

  • Դիանա Սողոմոնյան says:

    Ողջունելի է, այսօր իրոք մեզ անհրաժեշտ է պայքարել մեր հնագույն լեզուն աղավաղումներից պաշտպանելու համար, ուստի այս բառարանի թվայնացումն էլ հանդիսանում է պայքարի միջոց:

  • Garo Arakelian says:

    Ampoghchagan Download chi linoum. 126MB-its hedo gank e arnoum. inch anel?

  • Հասմիկ Հակոբյան says:

    http://armscoop.com/?p=8311
    Ես այս հղումով ամբողջը ներբեռնել եմ, փորձեք…

  • Արևիկ says:

    Ծառայեցնելով այն նպատակին, կարելի է հասնել զգալի արդյունքի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *