Արամ Ավետիս | «Ամպուտացված ամպեր» գրքի շնորհանդեսը

Սիրելի գրքասերներ
Մարտի 23-ին՝ ժամը 18։00-ին Արհվեստանոց  մշակութային կենտրոնում  (Պարոնյան 16 հասցեում) տեղի կունենա հայ ժամանակակից արձակագիր Արամ Ավետիսի «Ամպուտացված ամպեր» գրքի շնորհանդեսը։ Սա հեղինակի
4⃣-րդ գիրքն է։
❗ Գիրքը տպագրվել է Ակտուալ արվեստ հրատարակչության «Ջեբգիր» մատենաշարով։

✍️ Ըստ հեղինակի Սա Գիրք  է
Տառապողի, տառերով ապրողների համար։

Սա Գիրք  է
Տրաքած թղթի վրա

Սա Գիրք  է
Եթե վերջակետի հատիկի չափ հավատ ունենաք,
այս գրքին կասեք այստեղ ավարտվի՛ր, եւ այն կավարտվի, եւ անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար։

Սա գիրք է ու
Բացի տիեզերքից ոչ ոք իրավունք չունի մեծամիտ լինել։

Վերջապես, վերջապես վերջակետ։

Արհվեստանոցը սիրով հրավիրում է բոլորին հանդիպելու հեղինակի հետ և ձեռք բերելու գիրքը։

☝️ Մուտքն անվճար է։

 

Վեպի հիմքում 44 օրյա պատերազմի սարսափներն են, իսկ ավելի կոնկրետ գրողը պատերազմի կենտրոնում: Գրողի ներքին պատերազմը(նոր ոճի, նոր լեզվի, նոր գրականության փնտրտուքը, բառերի ու տառերի հետ կռիվը) բախվում է արտաքին պատերազմի հետ (հազարավոր մարդկային ու տարածքային կորուստներ, Հայրենիքի վերացման վտանգ, էքզիստենցյալ վախ): Գրողի գլխում՝ այդ սարսափի մեջ, իրար են հյուսվում այդ երկու պատերազմները և արվեստագետը ինքն իրեն զգում է որպես մի մեծ պատերազմի դաշտ, որտեղ նյութականն ու աներևույթը միաձուլվում են իրար՝ դառնալով մի վեպ, որում գրքերը, արվեստը նրա միակ զենքերն են պայքարելու ու ողջ մնալու այդ երկու պատերազմներում:
Լինել թե չլինել կամ չլինելով լինել այդ լի չլինելիության մեջ: Այսպիսի հարցերի առաջ է կանգնած գրքի հերոսը: Բայց նա պաթետիկ հայրենասիրությամբ չի խոսում իր երկրի ապագայի մասին: Նա ընդունում է, որ ամեն մեկիս սուրբ պարտքն է գեթ մեկ անգամ պարտվելը: Ու ծնկել նորից ծնվելու համար ու ավելացնում, որ միայն քերթված լեզուն կարող է նոր քերթվածք ստեղծել:
Ամբողջ վեպը  պոտեիկ ակտ է բառերի ու լեզվի հետ: Գիտակցության հոսք, սյուրրեալիզմ, պոստէկզոտիզմ, դադաիստական դադարներով, ֆուտուրիստական դժոխք: Այս վեպը լեզվի մանիֆեստ է: Գովք այն գրողին, ով սպիտակ թղթի վրա մշակում է Մաշտոցի մաշկը ու նույնիսկ մաշկում Մաշտոցին, որպեսզի իր գրքում նոր այբուբեն բեմ բարձրացնի:
Իսկ պատերազմը թքած ունի նրա կռվի վրա: Նա ունի իր օրենքները ու կուլ է տալիս մարդկանց իրենց երազանքների հետ, որոնց այստեղ մարմնավորում են ամպերը:
Կտրված ձեռքերը գրողին ձեռք չեն մեկնում: Նրան օգնության են հասնում մեծերը, որոնցից շատերը նույնպես զոհերն էին այս արտաքին ու ներքին պատերազմի: Նալբանդյանի Մեռելահարցուկից մինչև Չարենցի Երկիր Նիրհի կամ Նիհիլի, ԲԱՌբիտուրատներ խմող Ադամովից մինչև Կախվածին Գորկի (ի դեպ 44 ամյա), Լենինի ծծերից մինչև զոոֆիլ Օժյեռաս աստծո գառ-բառ բռնաբարող ու այսպիսի ճամփորդություն դեպի լեզվի եզրը. այս ամենը իրար հյուսվելով դառնում է Ամպուտացված ամպեր վեպը:
Գրողը հասկանում է, որ միայն վերանալով կարելի է վերանայել քո անցած ճանապարհդ:
Այս վեպը գրողի կործանման մասին է ու նրա փառահեղ պարտություն-պատմությունը աշխարհի պատերազմում:

Արամ Ավետիս

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *