Գիտե՞ս,
մարգարիտները
չեն սիրում
վզնոց լինել։
Նրանք
ջրի լեզուն գիտեն,
արևի լույսի տակ
ծփալու գաղտնիքը,
և ալիքների լռության մեջ
իրենց անունն են լսում։
Գիտե՞ս,
իմ պարանոցի մարգարիտը
գիշերները
մարգարտաշար արտասուք ունի։
Նրա մեջ
դեռ ապրում է
վերջին հանդիպման
կարոտը,
բաց թողնելու
և դեպի իր առաջին ջուրը
վերադառնալու
անզուսպ ցանկությունը։