Աիշա Ռավա
Բանաստեղծ
Ծնվ․՝ 1982
Բանաստեղծ Աիշա Ռավան (1982 թ., Տիեռա դել Ֆուեգո) ժամանակակից արգենտինացի բանաստեղծ է, իսպաներենի և գրականության ուսուցիչ, յոթ բանաստեղծական ժողովածուների հեղինակ։ Հիմնադիրն է Tanta Ceniza Editora հրատարակչության, որի ուշադրության կենտրոնում է ժամանակակից լատինաամերիկյան, հատկապես կին հեղինակների պոեզիան։ Աիշա Ռավայի ստեղծագործության հիմնական առանցքներն են տարագնացությունը, մարմինը՝ իբրև հիշողություն և աշխարհագրություն, կինը և սեռի փորձառությունը, ինչպես նաև այդ փորձառության տեղադրումը սոցիալական ու քաղաքական համատեքստերում։ Դա անում է զուսպ ու կառուցիկ լեզվով՝ ստեղծելով առօրեականության փոխաբերություն, որը մի կողմից կրում է լատինաամերիկյան բանաստեղծական հարուստ ավանդույթի ազդեցությունը, մյուս կողմից՝ մատը ներկայի զարկերակին դրած գրողի արթնությունը։
Հրապարակումները Գրանիշում 1
-
Պոեզիա
Այս անցողիկ անձրևի տակ
Ծովի այս ափից լսում եմ երկրիս լուրերը— համայնքային խոհանոցներում դեռ ուտելիք են բաժանում ուսուցիչները, բժիշկներն ու սոց. աշխատողները շարունակում են իրենց գործը թաղամասերում, որ կառավարության աչքից պլս…
27 Հուլիս 2026