Արամ Պաչյան
Արձակագիր, Էսսեիստ
Արամ Պաչյանը ծնվ. մարտի 19-ին, 1983թ, Վանաձորում, բուժաշխատողների ընտանիքում: 1999-2004թթ.-ին սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը: 2002թ-ին Բրիտանական Արևելք-Արևմուտք Կենտրոնի կողմից կազմակերպված «Նախադեպային իրավունքը և Մարդու Իրավունքների Պաշտպանության Եվրոպական Կոնվենցիան» սեմինարներին ակտիվ մասնակցության համար արժանացել է «British East West Center and Center of Comparative Jurisprudence» հավատարմագրին: 2003թ-ին մասնակցել է Ամերիկյան իրավաբանների Ասոցիացիայի կողմից կազմակերպված «Քաղաքացիական պատերազմների ընթացքում կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը» թեմայով «Philip C Jessup» անվան միջազգային մրցախաղին` ճանաչվելով որպես լավագույն բանախոս:
Արամ Պաչյանը ծնվ. մարտի 19-ին, 1983թ, Վանաձորում, բուժաշխատողների ընտանիքում: 1999-2004թթ.-ին սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը: 2002թ-ին Բրիտանական Արևելք-Արևմուտք Կենտրոնի կողմից կազմակերպված «Նախադեպային իրավունքը և Մարդու Իրավունքների Պաշտպանության Եվրոպական Կոնվենցիան» սեմինարներին ակտիվ մասնակցության համար արժանացել է «British East West Center and Center of Comparative Jurisprudence» հավատարմագրին: 2003թ-ին մասնակցել է Ամերիկյան իրավաբանների Ասոցիացիայի կողմից կազմակերպված «Քաղաքացիական պատերազմների ընթացքում կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը» թեմայով «Philip C Jessup» անվան միջազգային մրցախաղին` ճանաչվելով որպես լավագույն բանախոս: 2004-2006թթ-ին ծառայել է Հայաստանի Զինված Ուժերում, այնուհետև 2008թ-ից աշխատել է իրավապահ մարմիններում: 2009թ-ին դուրս է եկել աշխատանքից` որոշելով զբաղվել միայն գրականությամբ: Առաջին անգամ տպագրվել է 2007թ-ին «Գրական թերթում», հետագայում պատմվածքները պարբերաբար տպագրվել են` «Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի Լույս» թերթերում, «Նարցիս» գրական հանդեսում: 2008թ-ին «Թափանցիկ Շշեր» պատմվածքի համար արժանացել է «Գրեթերթ»-ի ամենանամյա մրցանակին: 2009 թ-ին «Ռոբինզոն» պատմվածքի համար կրկին անգամ արժանացել է «Գրեթերթ»-ի ամենանամյա մրցանակին: 2009թ-ին «Աշխատանք, Աշխատանք» և «Շախմատային Նովել» պատմվածքների համար արժանացել է Նարցիս գրական-գեղարվեստական մշակութային հանդեսի մրցանակին: 2009թ-ին Արամ Պաչյանի պատմվածքները ընդգրկվել են արդի հայ արձակի «Անթոլոգիա 18-33» ժողովածուում: 2010 թ-ին Արամ Պաչյանին շնորհվել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ` 2009թ-ին գրական մամուլում տպագրած պատմվածքների շարքի համար: Գրքեր Ռոբինզոն և 13 պատմվածք, (պատմվածքներ), Երևան, «Գրական էտալոն», 2010 Ցտեսություն, Ծիտ (վեպ), Երևան, «Անտարես», 2012 Ռոբինզոն, Երևան, «Անտարես», 2012 Օվկիանոս, (պատմվածքներ և էսսեներ), Երևան, «Անտարես», 2014 Արամ Պաչյանի ստեղծագործությունները Գրանիշում http://youtu.be/TxxkV3mCTec
Հրապարակումները Գրանիշում 3
-
Գրականագիտություն
Աբովի դանակը՝ ապագայի բկին
Երևան, 6 հունիսի, 1922 թ., «Խորհրդային Հայաստան» թերթում տպագրվում է երեքի հռչակավոր դեկլարացիան. անցյալի ու նոր բանարվեստի ճակատին` տողեր-կրակոցները. «Մենք հանդես ենք գալիս որպես ախտահանողներ։
10 Հունիս 2024 • 5 րոպե
-
Էսսե
Կապտած բուշլաթը
*** երբ ջավախք էինք գնում ամառելու մեր զրո ութը կանգ էր առնում լեննականի բազառի մոտ: ես ու քույրս կամ մնում էինք մեքենայի մեջ կամ դուրս էինք գալիս, ճեմում մեր հարթուկանման ավտոյի շուրջը:
26 Հոկտեմբեր 2022 • 6 րոպե
-
Պատմվածք
Թափանցիկ շշեր. փոդքաստ
Ինչու՞ են, մարդիկ օղի խմում: Խմում են, որ աշխարհի բոլոր երեխաները լաց լինեն: խմում են, որ թթու վարունգ ուտեն: խմում են, որ մեռածներին ու աստծուն հիշեն: խմում են, որ խմեն: խմում են, որ մարդ սպանեն:
12 Օգոստոս 2020 • 1 րոպե
Հիշատակումներ և քննադատություն 2
-
Գրականագիտություն
Վիկտորյա Ղազարյան | Պաչյանի P/F-ը, որը նման է ֆիլմի
Եվ պտտվում է այդ պատմության ժապավենը: Ռ. Ֆիլյան «Անծանոթ ինքնակենսագրություն» Պաչյանի բոլոր գրքերի մեջ P/F-ն առանձնանում է նրանով, որ գրքի գրեթե յուրաքանչյուր էջը մի առանձին պատմություն է՝ մի նախադասո…
15 Մարտ 2026 • 6 րոպե
-
Գրախոսական
Պարականոն պատումների գրավչությունն ու լույսը
«Մեր վոոն՝ ռաստովցու թոռ Չլուդ Առտուռիկը, թռավ», - ազդարարում է Արամ Պաչյանի «Տրամվայ Երևան N5» պատմվածքի կերպարներից մեկը, «Արաբկիր» ֆուտբոլային թիմի խաղացողներից (հավանաբար՝ ավագը):
25 Հուլիս 2022 • 8 րոպե