Ղուկաս Սիրունյան
Բանաստեղծ
Կենսագրական տվյալներ Ծնվել է 1949 թվականին Աշտարակի շրջանի Ուջան գյուղում (Արագածոտնի մարզ) : Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է լրագրության բնագավառում` Աշտարակի շրջանային թերթ, «Գարուն» ամսագրի խմբագրություն, Մշակույթի հայկական ֆոնդ, Ռադիոհեռուստապետկոմ: 11 տարի եղել է ՊՆ լրատվության և քարոզչության վարչության «Զինուժ» ծրագրի գլխավոր խմբագիրը: Քսանից ավելի չափածո և արձակ գրքերի հեղինակ է: Գրում է մեծերի և մանուկների համար: Թարգմանվել է մի քանի լեզուներով: Գրել է նաև կինոսցենարներ: Մանկական երկու գրքերն արժանացել են «Տարվա լավագույն գիրք» մրցանակի:
Կենսագրական տվյալներ Ծնվել է 1949 թվականին Աշտարակի շրջանի Ուջան գյուղում (Արագածոտնի մարզ) : Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է լրագրության բնագավառում` Աշտարակի շրջանային թերթ, «Գարուն» ամսագրի խմբագրություն, Մշակույթի հայկական ֆոնդ, Ռադիոհեռուստապետկոմ: 11 տարի եղել է ՊՆ լրատվության և քարոզչության վարչության «Զինուժ» ծրագրի գլխավոր խմբագիրը: Քսանից ավելի չափածո և արձակ գրքերի հեղինակ է: Գրում է մեծերի և մանուկների համար: Թարգմանվել է մի քանի լեզուներով: Գրել է նաև կինոսցենարներ: Մանկական երկու գրքերն արժանացել են «Տարվա լավագույն գիրք» մրցանակի: «Ուշացած կապիկներ» վեպին շնորհվել է Ռուսահայերի միության կողմից սահմանված գրական մրցանակ:» Հրատարակված երկեր 1.«Իրիկուն բարի, դարձիր առավոտ», բանաստեղծություններ,1977թ. 2.«Զվարթ Ճամփորդները»,բանաստեղծություններ,1980թ. 3.«Ընծաններ»,բանաստեղծություններ,1982թ.» 4.«Մայրամե», բանաստեղծություններ,1984թ. 5.«Ճանապարհորդ դեղձենին»,մանկական բանաստեղծություններ, 1985թ. 6.«Աստղածաղիկ», մանկական բանաստեղծություններ, 1988թ. 7. «Ծառզարդար»,բանաստեղծություններ, 1989թ. 8.Հեքիաթներ, մանկական արձակ,1992թ. 9.«Տապանի վրա», բանաստեղծություններ, 1996թ 10.«Այծն ու կայծը», մանկական բանաստեղծություններ, պատմվածքներ,1999թ. 11.«Բաբելոն, Բաբելոն», պատմվածքներ, էսսեներ,1999թ. 12.«Կորած բանալու երգը», մանկական բանաստեղծություններ, 2002թ 13.«Ականջօղեր Հայրենիքիս», բանաստեղծություններ, 2003թ. 14.«Հայկը և անձրևը»,մանկական բանաստեղծություններ,2004թ. 15.«Հնչիր Շեփոր»,բանաստեղծություններ, 2004թ. 16.«Գլոբուսով ճուտիկը», մանկական բանաստեղծություններ,2006թ. 17.«Հայկը, Այծը և ուրիշներ»,մանկական բանաստեղծություններ, 2006թ. 18.«Վերջին խոսքի պես»,2007թ. Կապի միջոցներ Հասցե`ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Ուջան Ղուկաս Սիրունյանի հրապարակումները «Գրանիշում»
Հրապարակումները Գրանիշում 3
-
Պոեզիա
Ես հասկացա
* Ես ցանկացա, որ քո եւ իմ վայրկյանները հավերժանային վերջալույսի մեջ իբրեւ հանգստավետ հովիտներ: Իմ աչքերում հիմա անցածի մեղրահամը լուծում Է տարիքս, խինդս եւ վիշտս: Սեփական պատմությունս տարածվում Է շուր…
18 Հուլիս 2023 • 5 րոպե
-
Պոեզիա
1915
Նրանց մասին, տղաս, քեզ ինչպես պատմեմ, որ այսքան ծալ-ծալ նստած խավարի միջով տեսնես նրանց դեմքը` հեռացող հավետ, լսես ոտնաձայնը հավետ մոտեցող... Նրանք կտրած ծառ էին, կանաչ վառելիք, ժայռ էին ու կատար` լեռ…
24 Ապրիլ 2016 • 8 րոպե
-
Պոեզիա
Առվույտի դաշտ
Մալաթիայի փողոցը, ուր ես ապրում եմ, Մանկան անվարժ ձեռքի խզբզանք է, տները աքսոր քշվողներ են. նայում են փլչող հայացքով, կողպած իրենց ներսը, իսկ բարձրահասակ դուրսպրծուկները չեկիստներ են քաջ, որ քշում են…
23 Հուլիս 2013 • 9 րոպե
Թարգմանչի հրապարակումները Գրանիշում 1
-
Պոեզիա
Մահվան ֆուգա
Թարգմանիչ՝ Ղուկաս Սիրունյան
Սև կաթ վաղորդայնի մենք խմում ենք այն երեկոյան խմում ենք կեսօրին և առավոտյան խմում ենք այն գիշերը խմում ենք ու խմում մենք փոս ենք փորում օդում ուր թաղվելու համար նեղվածք չէ Մի մարդ է ապրում տանը նա խաղ…
20 Հոկտեմբեր 2025 • 5 րոպե