Նունե Լևոնյան

Բանաստեղծ

Ծնվել է 1983թ. Երևանում: 2006թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը: Աշխատել է որպես երեխաների հոգեբան-խորհրդատու, դասավանդել է էթնիկական հոգեբանություն «Հայկական բաց համալսարանում»: Ներկայումս աշխատում է միջազգային կազմակերպությունում` որպես հաճախորդների հետ կապի պատասխանատու: 2000-2002թթ թղթակցել է «TV-ալիք» շաբաթաթերթին` հանդես գալով փոքր արձակ ստեղծագործություններով և վարելով «Հոգեբանի անկյուն» խորագիրը: 2003թ. արժանացել է «Ալմանախ» գիտակրթական համալիրի գրական մրցույթի «Արձակ ստեղծագործություն» բաժնի առաջին մրցանակին, 2005թ.` Երևանի պետական համալսարանում անցկացվող պոեզիայի մրցույթի մրցանակին:

Ծնվել է 1983թ. Երևանում: 2006թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը: Աշխատել է որպես երեխաների հոգեբան-խորհրդատու, դասավանդել է էթնիկական հոգեբանություն «Հայկական բաց համալսարանում»: Ներկայումս աշխատում է միջազգային կազմակերպությունում` որպես հաճախորդների հետ կապի պատասխանատու: 2000-2002թթ թղթակցել է «TV-ալիք» շաբաթաթերթին` հանդես գալով փոքր արձակ ստեղծագործություններով և վարելով «Հոգեբանի անկյուն» խորագիրը: 2003թ. արժանացել է «Ալմանախ» գիտակրթական համալիրի գրական մրցույթի «Արձակ ստեղծագործություն» բաժնի առաջին մրցանակին, 2005թ.` Երևանի պետական համալսարանում անցկացվող պոեզիայի մրցույթի մրցանակին: 2006թ. լույս է տեսել բանաստեղծությունների «Հույսը» ժողովածուն: 2015թ. լոյս է տեսել բանաստեղծությունների «Դասեր, որ պետք չեն գալու» ժողովածուն: 2006թ.-ից մասնակցել է ՀՀ Գրողների միության երիտասարդ գրողների սեկցիայի հանդիպումներին: Տպագրվել է ՀՀ և Լեռնային Ղարաբաղի գրական տարբեր ամսագրերում ու թերթերում, ինչպես նաև Լիբանանում տպագրվող որոշ գրական ամսագրերում («Բագին», «Արծիվ» - 2013թ.): Բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով, վերջինս` ֆրանսահայ բանաստեղծ Վահե Գոդելի կողմից, և տպագրվել Փարիզում` «Europe: nevue literaire mensuelle» գրական ամսագրում 2011թ: Բանաստեղծություններից բացի գրում է նաև երգեր կիթառի համար: 2008թ. հեղինակել է Լոս Անջելեսում կայանալիք «Armenian Golden Star» հայկական երգի ամենամյա փառատոնի հիմներգի խոսքերը: Կապի միջոցներ Էլ. փոստ`nunel@mail.ru Ֆեյսբուք`http://www.facebook.com/nlevonyan Նունե Լևոնյանի հրապարակումները «Գրանիշում»

Հրապարակումները Գրանիշում 1

  • Նորություններ

    Դասեր, որ պետք չեն գալու

    Նունե Լևոնյան

    Սիրով հրավիրում ենք բոլորին դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին ներկա գտնվելու Նունե Լևոնյանի «Դասեր, որ պետք չեն գալու» գրիք շնորհանդեսին «Հայ գիրք» գրախանութում, Իսահակյան 16|ա (Կամերային երաժշտության տա…

    2 Դեկտեմբեր 2015 • 2 րոպե