Փիթեր Բալաքյան
Արձակագիր, Բանաստեղծ
Ամերիկահայ անվանի գրող, տարբեր հեղինավոր մրցանակների դափնեկիր: Ծնվել է 1951թ. հունիսի 13-ին, ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Թինեք քաղաքում: Ուսանել է Բանքս, Բրաուն և Նյու Յորքի համալսարաններում: 1980թ-ից դասավանդում է Նյու Յորքի Քոլգեյթ համալսարանում: Աշխատակցել է «Նեյչըն», «Վիրջինիա քուորթըրլի», «Ռևյու» և այլ պարբերականների: Ժողովածուներից են` «Ֆիշhեյ hայրը» (1979թ.), «Պայծառության տխուր օրեր» (1983թ.): 1998թ. նրա «Ճակատագրի սև շունը» (Black Dog of Fate, A Memoir) հուշագրությունը (հայերեն է թարգմանվել Արտեմ Հարությունյունի կողմից` հրատարակվելով 2004թ.) ճանաչվել է «Տարվա լավագույն գիրք» և թարգմանվել իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով, իսկ 2003թ. լույս տեսած «Այրվող Տիգրիս.
Ամերիկահայ անվանի գրող, տարբեր հեղինավոր մրցանակների դափնեկիր: Ծնվել է 1951թ. հունիսի 13-ին, ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Թինեք քաղաքում: Ուսանել է Բանքս, Բրաուն և Նյու Յորքի համալսարաններում: 1980թ-ից դասավանդում է Նյու Յորքի Քոլգեյթ համալսարանում: Աշխատակցել է «Նեյչըն», «Վիրջինիա քուորթըրլի», «Ռևյու» և այլ պարբերականների: Ժողովածուներից են` «Ֆիշhեյ hայրը» (1979թ.), «Պայծառության տխուր օրեր» (1983թ.): 1998թ. նրա «Ճակատագրի սև շունը» (Black Dog of Fate, A Memoir) հուշագրությունը (հայերեն է թարգմանվել Արտեմ Հարությունյունի կողմից` հրատարակվելով 2004թ.) ճանաչվել է «Տարվա լավագույն գիրք» և թարգմանվել իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով, իսկ 2003թ. լույս տեսած «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն և Ամերիկայի արձագանքը» (The Burning Tigris: The Armenian Genocide and America’s Response) ծավալուն փաստավավերագրական աշխատությունը «Նյու Յորք Թայմս» թերթի կողմից ճանաչվել է «Տարվա նշանակալից գիրք»: 2010թ. հայերեն լեզվով հրատարակվել է հեղինակի «Լույսի տխուր օրերը» բանաստեղծությունների ժողովածուն։ Իր գործընկերոջ` Արիկ Սևակի հետ անգլերեն է թարգմանել ու հրատարակել է իր պապի եղբոր` Գրիգոր արքեպիսկոպոս Պալաքյանի «Հայկական Գողգոթա» խորագրով ծավալուն հուշագրությունը: Դարձել է մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր: Նրա «Ճակատագրի սև շունը» ինքնակենսագրական գիրքը համարվել է 1998-ի լավագույն հուշագրությունը, պարգևատրվել Փեն ակումբի միջազգային մրցանակով, թարգմանվել իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն:
Հրապարակումները Գրանիշում 3
-
Վեպ
Ճակատագրի սև շունը
Թարգմանիչ՝ Արտեմ Հարությունյան
Տատիս մահվանից տարիներ անց բացահայտեցի, որ հիշողության երկու տեսակ գոյություն ունի։ Մեկը զգացողությունների անձնական հյուսվածքն է։ Սա ավելի շատ հատուկ է արվարձանների բնակիչներին՝ լավ ժամանակներ, երազկո…
16 Փետրվար 2026 • 18 րոպե
-
Ուղեգրություն
Պոեզիայի ընթերցանություն Դիարբեքիրում
1․ Պահի բերկրանքով ոգևորված՝ չէի կարող պատկերացնել, որ Դիարբեքիրում իմ պոեզիայի ընթերցանությունը կազմակերպած երկու տղամարդիկ երկու տարի անց աքսորի մեջ կամ բանտում կհայտնվեն, և որ քաղաքի պատմական թաղը…
24 Փետրվար 2024 • 24 րոպե
-
Վեպ
Ճակատագրի սև շունը. Ոսկորներ
«Ճակատագրի սեւ շունը» հայտնի հուշագրության հեղինակ Փիթեր Բալաքյանի ստորեւ թարգմանաբար ներկայացվող գրությունը գրքի լույս ընծայման 10-րդ տարեդարձի առթիվ վերջերս վերահրատարակված տարբերակում ընդգրկված մի…
24 Ապրիլ 2010 • 4 րոպե