Սագօ Արեան

Բանաստեղծ, Լրագրող

Հիմնական տվյալներ Ծնվել է 1972 թվականին՝ Լիբանանում։ Սովորել է Լիբանանի «Քառասուն Մանուկ» և Խանամիրյան Ազգային վարժարաններում, այնուհետև հետևել է հայագիտության դասընթացների։ 1997-ին տպագրել է բանաստեղծությունների առաջին գրքույկը՝ «Տարտամ տողեր» խորագրով, իսկ 2000-ին երկրորդ գիրքը՝ «Կանայի հարսանիքը»: Աշխատել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, իրբև հայոց լեզվի գրականության ուսուցիչ։ Ստեղծագործական կենսագրություն Տպագրվել է «Գարուն», «Նոր դար», «Նարցիս» , «Գրական թերթ», «Բագին», «Հորիզոն», «Ազդակ», «Արծիւ», «Զարթօնք» «Արարատ» և այլ հայրենի և սփյուռքյան տասնյակ թերթերում և ամսագրերում։

Հիմնական տվյալներ Ծնվել է 1972 թվականին՝ Լիբանանում։ Սովորել է Լիբանանի «Քառասուն Մանուկ» և Խանամիրյան Ազգային վարժարաններում, այնուհետև հետևել է հայագիտության դասընթացների։ 1997-ին տպագրել է բանաստեղծությունների առաջին գրքույկը՝ «Տարտամ տողեր» խորագրով, իսկ 2000-ին երկրորդ գիրքը՝ «Կանայի հարսանիքը»: Աշխատել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, իրբև հայոց լեզվի գրականության ուսուցիչ։ Ստեղծագործական կենսագրություն Տպագրվել է «Գարուն», «Նոր դար», «Նարցիս» , «Գրական թերթ», «Բագին», «Հորիզոն», «Ազդակ», «Արծիւ», «Զարթօնք» «Արարատ» և այլ հայրենի և սփյուռքյան տասնյակ թերթերում և ամսագրերում։ Սագօ Արեանի բանաստեղծական հիմնական նյութերը հայրենիքը կորցրած բանաստեղծի որոնումներն են օտար ափերի մեջ, Սփյուռքի նահանջը, միաժամանակ արաբական, մանավանդ պաղեստինյան պայքարը, որ նա իր բանաստեղծություններում ցույց է տվել իրբև համամարդկային ցավ։ Պատրաստում է բանաստեղծությունների երրորդ գիրքը, որում երևում է աշխարհի վերջին տարիների զարգացմանը դեմ հանդիման կանգնած ստեղծագործ մարդը՝ իր մերկ ներաշխարհով։ Կատարում է թարգմանություններ՝ անգլերենից և արաբերենից։

Հրապարակումները Գրանիշում 3

  • Պոեզիա

    Կարօտի Պոլիս

    Սագօ Արեան

    Ամբողջ գիշեր Պոլիսը գրկած Ափերուս մէջ պինդ պահած Քնացայ Պոլիսը մեծ էր ափերս պզտիկ Քնացայ Պոլիսը թանձր էր, Ճերմակ մօրուք էր ու սեփ -սեւ աչքեր Ես թախիծիս խառնեցի Յետոյ քնացայ Անոր ծոցին եղած երազները կա…

    1 Հոկտեմբեր 2013 • 1 րոպե

  • Պոեզիա

    Ամերի՜կա քոյրս

    Սագօ Արեան

    Ամերի՜կա քոյրս, Թշնամացած բարեւները, Կախեցիր մեր հին պատշգամի հին թելերուն... Ուր մնացին պատառիկները մեր մանկութեան... Ամերիկա, քոյրս, Կանգնեցայ Նիակարայի առաջ, Ըսիր, ջրվէժը հզօր է, դիմացը Պուֆֆալոն.

    18 Մարտ 2010 • 5 րոպե

  • Պոեզիա

    Դատարկ շիշեր ամէն դի…

    Սագօ Արեան

    Շուրջս կիսաստուեր շէնքերուն Փլատակը ...ու մահը անոնց ետին... Մահը որ կը հալածէ հոգին, Ամենատարած, Ամենատաք եւ ամենաերկիր ... Այս մահ ա կռիւին մէջ Մինչեւ ե՞րբ հոգին պիտի լռէ, Այս ծալք ծալք եղած քաղաքին…

    16 Հունվար 2010 • 3 րոպե