Թադևոս Տոնոյան

Բանաստեղծ

Թադևոս Տոնոյանը ծնվել է Երևանում՝ 1961թ.-ի մայիսի 1-ին։ 1968-78թթ.-ին սովորել է Երևանի թ.102 միջնակարգ դպրոցում։ 1978-83թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, որն ավարտելուց հետո աշխատանքի անցել համալսարանի նախապատրաստական ֆակուլտետում՝ որպես դեկանի տեղակալ։ Այնուհետև աշխատել է «Պիոներ-կանչ» թերթում, ապա «Պիոներ» ամսագրում՝ որպես պատասխանատու քարտուղար։ 1991թ.-ից առ այսօր նույն ամսագրի գլխավոր խմբագիրն է։ 1994-95 թթ.-ին աշխատել է Հայաստանի հեռուստառադիոպետվարչությունում՝ որպես «Մայրաքաղաք» ստեղծագործական միավորման փոխտնօրեն, այնուհետև պետական ռադիոյի «Իրավունք» ծրագրի ղեկավար։

Թադևոս Տոնոյանը ծնվել է Երևանում՝ 1961թ.-ի մայիսի 1-ին։ 1968-78թթ.-ին սովորել է Երևանի թ.102 միջնակարգ դպրոցում։ 1978-83թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, որն ավարտելուց հետո աշխատանքի անցել համալսարանի նախապատրաստական ֆակուլտետում՝ որպես դեկանի տեղակալ։ Այնուհետև աշխատել է «Պիոներ-կանչ» թերթում, ապա «Պիոներ» ամսագրում՝ որպես պատասխանատու քարտուղար։ 1991թ.-ից առ այսօր նույն ամսագրի գլխավոր խմբագիրն է։ 1994-95 թթ.-ին աշխատել է Հայաստանի հեռուստառադիոպետվարչությունում՝ որպես «Մայրաքաղաք» ստեղծագործական միավորման փոխտնօրեն, այնուհետև պետական ռադիոյի «Իրավունք» ծրագրի ղեկավար։ Թադևոս Տոնոյանը 1989 թ.-ին պաշտպանել է գիտական թեզ և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Թադևոս Տոնոյանը դոցենտ է, դասախոսում է Երևանի Պետական համալսարանում և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Թադևոս Տոնոյանի առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1974թ.-ին «Պիոներ-կանչ» թերթում: Նրա առաջին գիրքը՝ «Սերմաստղ» բանաստեղծությունների ժողովածուն, լույս է տեսել 1994թ.-ին։ Երկրորդ գիրքը՝ «Մայրերու հրեշտակներ» բանաստեղծությունների ժողովածուն, հրատարակվել է 1997 թ.-ին։ Երրորդ ժողովածուն՝ «Մոմի կաթիլներ», լույս է տեսել 2001թ.-ին։ Նույն տարում տպագրվել է նաև «Ծննդյան հեքիաթ» չափածո լեգենդը՝ մանուկների համար։ Մանուկների համար է նաև նրա «Ծիծաղն ու իր բախտը» բանաստեղծությունների ժողովածուն, որ լույս է տեսել 2003 թ.-ին և «Թևավոր ծաղիկներ» գիրքը՝ պատանիների համար՝ 2004թ.-ին։ 2002 թ.-ին լույս է տեսել Թադևոս Տոնոյանի «Երկրից հետո» բանաստեղծությունների գիրքը։ 2010-11 թ.-ին լույս է տեսել Թադևոս Տոնոյանի «Երկնքից առաջ» բանաստեղծությունների գիրքը և «Հեքիաթ աղբյուրի ձայնի մասին» լեգենդը մանուկների համար: Թադևոս Տոնոյանը զբաղվել է նաև գիտական գործունեությամբ, որի արդյունքը նրա բազմաթիվ գրականագիտական, լեզվագիտական ու մշակութաբանական հոդվածներն են. դրանք պարբերաբար լույս են տեսել մամուլում։ 2002 թ.-ին, որպես առանձին գիրք, Թ. Տոնոյանը հրատարակել է «Եղիշեի ակամա ընդդիմախոս Եղիշեն» գիտական ուսումնասիրությունը, 2005 թ. լույս է տեսել «Կորյունի տեքստը և հայ գրի առեղծվածը» գիրքը՝ նվիրված հայ գրի առեղծվածին։ Թ. Տոնոյանի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, պարսկերեն, ֆրանսերեն, սերբերեն, ռուսերեն, բելառուսերեն: Մրցանակններ Թադևոս Տոնոյանը 1999թ.-ին արժանացել է Մշակույթի հայկական ֆոնդի «Տարվա լավագույն բանաստեղծություն» մրցանակին: 2008թ.-ին ին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի: Կապի միջոցներ Ֆեյսբուքում`http://www.facebook.com/tadevostono?fref=ts Թադևոս Տոնոյանի հրապարակումնները Գրանիշում

Հրապարակումները Գրանիշում 2

  • Պոեզիա

    Սոնետների պսակ՝ ԴաՆուԹո

    Թադևոս Տոնոյան

    1. Համբերությու՛ն տուր ինձ, Տե՛ր, որ խմորս գա. Թեժանում է օր օրի թոնիրը կյանքի, Պետք էր ապրել այնպես, որ ոչ ոք չիմանար, Թե ինչպես ինձ մատնեցի մարմնի վտանգին, Թե ինչպես ինձ զիջեցին կյանքի վտանգին Հայրո…

    16 Օգոստոս 2021 • 8 րոպե

  • Պոեզիա

    Երկու Հայաստան

    Թադևոս Տոնոյան

    Ինձ մնացել ես լոկ դու՜, Հայաստա՜ն` Տանս չափ ու դեռ Խոսքին համընթաց, Թաց աչքերիս մեջ` մանկան, անհաստատ, Դատապարտվածիդ արցունքներ են թաց. Ինձ ափսոսանքն է պատում անեզեր. Մեզ էլ էր տրվել Լեզուն Կենդանի, Տ…

    26 Մայիս 2012 • 2 րոպե