Վահե Արսեն

Բանաստեղծ

Հիմնական տվյալներ Վահե Արսեն (ծնվ. 1978, նոյեմբերի 3, Երևան), հայ բանաստեղծ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ, ՀԳՄ անդամ (2004-ից): Ավարտել է Երևանի պետական համալսարանը: Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են գրական ամսագրերում և մամուլում, ինչպես նաև արտասահմանում (ADK, Գերմանիա, 2003): 2006-ին ճանաչվել է Միջազգային PEN (ՊԵՆ) կազմակերպության պոեզիայի ամենամյա մրցույթի հաղթող: 2006-ին հունիսին արժանացել է «Իռեն Գյուլնազարյան» հիմնադրամի «Տարվա լավագույն բանաստեղծ» մրցանակին: 2008-ի սեպտեմբերին Մոսկվայում կայացած «ԱՊՀ նորամուտների համագործակցություն» միջազգային մրցանակաբաշխությունում արժանացել է «Պոեզիայում նորարարության համար» հատուկ մրցանակի:

Հիմնական տվյալներ Վահե Արսեն (ծնվ. 1978, նոյեմբերի 3, Երևան), հայ բանաստեղծ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ, ՀԳՄ անդամ (2004-ից): Ավարտել է Երևանի պետական համալսարանը: Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են գրական ամսագրերում և մամուլում, ինչպես նաև արտասահմանում (ADK, Գերմանիա, 2003): 2006-ին ճանաչվել է Միջազգային PEN (ՊԵՆ) կազմակերպության պոեզիայի ամենամյա մրցույթի հաղթող: 2006-ին հունիսին արժանացել է «Իռեն Գյուլնազարյան» հիմնադրամի «Տարվա լավագույն բանաստեղծ» մրցանակին: 2008-ի սեպտեմբերին Մոսկվայում կայացած «ԱՊՀ նորամուտների համագործակցություն» միջազգային մրցանակաբաշխությունում արժանացել է «Պոեզիայում նորարարության համար» հատուկ մրցանակի: 2009-ին Վահե Արսենի թարգմանությամբ լույս է տեսել «Խաղը. արդի սլովակյան գրականություն» ժողովածուն: Կատարում է նաև գեղարվեստական թարգմանություններ անգլերենից: 2010-ին «Կանաչ ստվերների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուն թարգմանվել է հոլանդերեն և հրատարակվել Հոլանդիայում, որի համար արժանացել է հոլանդական «Jambe-2010» ամենամյա պոետական մրցանակին: Հրատարակած երկեր 2003-ին՝ «Թռչող հեծանիվ» բանաստեղծական ժողովածու 2007-ին` «Կանաչ աստվածների վերադարձը» բանաստեղծական ժողովածու Հասցե՝ Հեռախոս՝ Էլ-փոստ՝ Կայք՝ Ֆեյսբուք՝ Վահե Արսենի հրապարակումները Գրանիշում

Հրապարակումները Գրանիշում 1

  • Պոեզիա

    Կանաչ Աստվածների Վերադարձը

    Վահե Արսեն

    Բացօթյա սրճարանը լավագույն փրկիչն է, հատկապես, երբ օրը կորցնում է տարեթիվ և խորհուրդ… եվ ինձ թվում է, թե անտեսանելի եմ մարդկային այս օվկիանում, և իրականություն-ծերություն որսացանցը միշտ կողքովս է անցն…

    3 Սեպտեմբեր 2010