Վելրի Պետկով
Արձակագիր
Ծնվ․՝ 1950
Վալերի Պետկովը ծնվել է 1950 թվականին Կիևում։ Մանկությունն անցկացրել է Աստրախանում, միջնակարգ դպրոցն ավարտել՝ Օրենբուրգում, իսկ ժամկետային զինվորական ծառայությունն անցել է Լիտվայում՝ որպես տանկային զորքերի մեխանիկ-վարորդ։ Ավարտել է Ռիգայի քաղաքացիական ավիացիայի ինժեներների ինստիտուտը։ Տարբեր պաշտոններում աշխատել է Ռիգայի ձեռնարկություններում, թերթերի խմբագրություններում, եղել է Լատվիական ռադիոյի տեղեկատվության գլխավոր խմբագրության խմբագիր։ 1986 թվականի մայիսից հուլիս պահեստազորից զորակոչվել է և որպես ռադիացիոն-քիմիական հետախուզության վաշտի հրամանատարի տեղակալ՝ մասնակցել Չեռնոբիլի ԱԷԿ-ի օտարման գոտում վթարի հետևանքների վերացման աշխատանքներին։
Վալերի Պետկովը ծնվել է 1950 թվականին Կիևում։ Մանկությունն անցկացրել է Աստրախանում, միջնակարգ դպրոցն ավարտել՝ Օրենբուրգում, իսկ ժամկետային զինվորական ծառայությունն անցել է Լիտվայում՝ որպես տանկային զորքերի մեխանիկ-վարորդ։ Ավարտել է Ռիգայի քաղաքացիական ավիացիայի ինժեներների ինստիտուտը։ Տարբեր պաշտոններում աշխատել է Ռիգայի ձեռնարկություններում, թերթերի խմբագրություններում, եղել է Լատվիական ռադիոյի տեղեկատվության գլխավոր խմբագրության խմբագիր։ 1986 թվականի մայիսից հուլիս պահեստազորից զորակոչվել է և որպես ռադիացիոն-քիմիական հետախուզության վաշտի հրամանատարի տեղակալ՝ մասնակցել Չեռնոբիլի ԱԷԿ-ի օտարման գոտում վթարի հետևանքների վերացման աշխատանքներին։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են «Նիժնի Նովգորոդ», «Ուրալ», «Litteratura», «Սիբիրսկիե օգնի», «Սևեռնայա Ավրորա», «Դաուգավա», «Նաուկա ի տեխնիկա», «Բելի վորոն», «Օսոբնյակ», «Խրուստալնայա մեդուզա» և այլ պարբերականներում։ Հեղինակ է հետևյալ գրքերի՝ «Մանկության սայթաքուն ձուկը» («Скользкая рыба детства», ընդգրկվել է «Ռուսական մրցանակ — 2013»-ի երկար ցանկում) «Թաց ջուր» («Мокрая вода») «1000 + 1 օր» («1000 + 1 день») «Ճահճով նապաստակ էր վազում…» («Бегал заяц по болоту…») «Հին քուրջ» («Старая ветошь») «Օկուպանտներ» («Оккупанты») «Կամերտոն» («Камертон») «Խիբակուշա» («Хибакуша») Նրա գործերը թարգմանվել են լատիշերեն, լեհերեն և սերբերեն։ Ապրում է Ռիգայում (Լատվիա)։
Հրապարակումները Գրանիշում 1
-
Պատմվածք
Կաղնի տակառը
Ամռան վերջին գինին արդեն սպառվում էր՝ իր տեղը զիջելով նոր բերքին։ Պապը բաց էր թողնում տակառը, որ օդափոխվի. տարվա ընթացքում ներսում կուտակված ածխաթթու գազը մահացու էր մարդու համար։ Հետո նա մեծ կաթնաման…
29 Օգոստոս 2026 • 10 րոպե