Decameron.am | Մրցույթ

Decameron.am կայքը ստեղծվել է կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացումը հետաքրքիր դարձնելու համար։ Արդեն համոզվել ենք, որ ինքնամեկուսացածները հաճույքով են կարդում ուրիշ ինքնամեկուսացածների ուղարկած բազմապիսի պատմությունները, որոնք հրապարակվում են կայքում։

Հայկական Ծրագրեր ընկերությունը, խրախուսելով այս նախաձեռնությունը, սահմանում է մրցանակներ լավագույն պատմությունների համար։ Կայքում ներկայացված պատմությունները կմասնակցեն մրցույթի հետևյալ անվանակարգերում՝

Գլխավոր մրցանակ՝ 150 000 դրամ

   ♦Ուրախ պատմություն՝ 50 000 դրամ

    ♦Հյութեղ պատմություն՝ 50 000 դրամ

         ♦Չարաճճի պատմություն՝ 50 000 դրամ

Մրցույթը կամփոփվի կյանքը բնականոն հունին վերադառնալուց հետո, բայց ոչ շուտ, քան 30.06.2020-ը։ Հստակ ժամկետի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ուղարկեք ձեր պատմությունները info@decameron.am հասցեով։

Թե ինչպիսի պետք է լինեն պատմությունները՝ կարդացեք կայքի Մեր մասին բաժնում։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *