Սիրված երգերը հայերեն | Երբ սիրում ես ինձ

Քամին է սաստիկ
Փեշերիդ հետ խաղում
Անձրևն է գարնան
Այտերս շոյում
Երբ սիրում ես ինձ

Արևն է այրող
Անցնում մաշկիս տակ
Եվ զեփյուռն է մեղմ
Իր քաղցր շնչով
Երբ սիրում ես ինձ

Այս ամենից անդին
Հազար ու մի բան
Որ տրված են քեզ ու ինձ
Մարմինս հալածում
Անկար ու անզոր դարձնում
Երբ սիրում ես ինձ

Ձայնդ է կորուսյալ
Սիրո պոռթկումներում
Մաշկս է դողացող
Ու աչքերս լի
Քնքշանքի արցունքներով
Երբ սիրում ես ինձ

Սատանան ու դժոխքն են
Մտել խաղի մեջ
Երկինքն է ընծա մեզ
Բոլոր Աստվածներից
Երբ սիրում ես ինձ

Կիսամութն ու կայծակն են
Կյանք տալիս մեր ուրախություններին
Օվկիանի փրփուրն է
Հանգչում մատներիդ տակ
Երբ սիրում ես ինձ
Զգացածս է անվերջ
Քո ձեռքով խմորված
Գգվանքները մեր
Եվ մենք հեվասպառ…
Երբ սիրում ես ինձ

Մեղմ ճիչեր
Սիրո տրտունջներ
Գիշերով խորունկ
Եվ լուսաբացին՝ մեռնող…
Վերջին բերկրանքով
Երբ սիրում ես ինձ

Երբ սիրում ես ինձ
Երբ սիրում ես ինձ
Դու իմ սեր:

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Էվրիկա Երիցյանի

https://youtu.be/REJ6GObcS0U

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *