Լև Տլոստոյի անվան գրական-գեղարվեստական մրցույթ

🌞 Ամառային արձակուրդներին ընդառաջ հրաշալի նորություն Սյունիքի մարզի դպրոցականների համար🤩
👉2022 թվականի հունիսի 5-ին «Ռուսական գրքի տունը Երևանում» «Լիվըր» ընկերության հետ համատեղ մեկնարկում է Լև Տոլստոյի անվան գրական և գեղարվեստական մրցույթ դպրոցականների համար🙋♂️
Որպես մրցույթի թեմաներ են ընտրվել ռուս մեծ գրողի👇
👉«Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդություն» եռագրությունը, 👉«Պարահանդեսից հետո» և
👉«Ինչով են մարդիկ ապրում» պատմվածքները։
❓ Ի՞նչ պետք է անել։
✅Անհրաժեշտ է կարդալ այս ստեղծագործություններից մեկի բնօրինակը
✅Դրանից տպավորված գրել նոր պատմություն (էսսե) ռուսերենով կամ
✅Նկարել
🙋♂️Մրցույթին կարող են մասնակցել պետական, մասնավոր, լրացուցիչ ուսումնական հաստատությունների և ստեղծագործական կենտրոնների 7-12-րդ դասարանների աշակերտները։
❗Աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է ս․ թ․ հուլիսի 5-ը, իսկ վերջնական արդյունքները կհայտարարվեն հուլիսի 15-ին։
Մրցույթի ժյուրին կընտրի 15 լավագույն աշխատանքները և հեղինակների հետ կանցկացնի հարցազրույց, ինչի արդյունքում պարզ կլինի, թե ովքեր են առաջին երեք հորիզոնականներ զբաղեցնողները։
❓ Իսկ ի՞նչ կստանան հաղթողները։
🤩Մրցույթն ունի աննախադեպ մրցանակային ֆոնդ, և լավագույն 15 աշխատանքների հեղինակները կստանան մրցանակներ։
❗Հաղթողներ կընտրվեն համամասնորեն Սյունիքի մարզի բոլոր համայնքներից։
📩 Աշխատանքները կարող եք ուղարկել tolstoy.competition@gmail.com էլ. հասցեին։

Իսկ մանրամասների համար խնդրում ենք այցելել Литературный и художественный конкурс имени Л. Толстого ֆեյսբուքյան էջ կամ զանգահարել 098398448 հեռախոսահամարին։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *