2020 թվականին «Գրքերի գնում» ծրագրով հրատարակություններ ձեռք բերելու վերաբերյալ

2020 թվականին ՀՀ մշակույթի նախարարությունը գրքեր գնելու նպատակով իրավաբանական անձանցից ընդունում է առաջարկներ հետևյալ ուղղություններով.
◆ հայ դասական գրողների հոբելյանական գրականություն,
◆ գիտամշակութային և կրթամշակութային գրականություն,
◆ քննադատական տեսություն պարունակող գրականություն,
◆ Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված գրականություն,
◆ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված գրականություն,
◆ ազգային փոքրամասնությունների գրականություն,
◆ ընթերցողական պահանջարկ ունեցող վերահրատարակություններ:
Ծրագրին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել հայտը` (ձևաթուղթը կցվում է) և առաջարկվող գրքի մեկ օրինակ:
Գնման համար ներկայացվող գրքերը պետք է հրատարակված լինեն 2018-2019 թվականներին:
Ծրագրին չեն կարող ներկայացվել երբևէ որևէ գերատեսչությունից պետական աջակցություն ստացած կամ պետական պատվերով լույս տեսած գրքերը:
Ձեռք բերված գրքերը բաշխվելու են ՀՀ գրադարաններին, ներկայացվելու են գրքի միջազգային ցուցահանդեսներում՝ Հայաստանի տաղավարում:

Հայտերը պետք է ներկայացնել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը Հայաստանի ազգային գրադարանի «Գրականության հանրահռչակման բաժին» բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-16:30, հասցե՝ Տերյան 72, հեռախոս՝ 077 91 27 73:
Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *