Նարինե Աբգարյան | Հսկան, որը երազում էր ջութակ նվագել

Հսկան, ով երազում էր....

Սեպտեմբերի 22-ին ժամը 17։30-ին Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում (Պուշկինի 70 (սուրբ Զորավար եկեղեցու բակում )) տեղի կունենա «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել» մանկական գրքի շնորհանդեսը: Այս գրքի հեղինակն է Նարինե Աբգարյանը: Գիրքը պատմում է մի հսկայի մասին, որը մյուս հսկաներից ոչնչով չէր տարբերվում։ Սովորական հսկաների պես նա էլ էր ծառեր արմատախիլ անում, սարեր շուռ տալիս ու շենքեր քանդում:
Սակայն հսկան ուներ մի փոքրիկ թուլություն․ նա սիրում էր երաժշտություն։ Երաժշտությունը հիշեցնում էր հսկային տատիկի մասին, թե ինչպես էր ձմռան երեկոներին տատիկն նրա համար հսկայական հեքիաթներ պատմում, երգեր երգում: Եվ ահա սկսվում են հսկայի արկածները։
Մենք առաջարկում ենք միանալ հսկային, լսել նրա պատմությունը և, իհարկե, նվագել նրա հետ 🙂
Շնորհանդեսին ներկա կլինի նաև հեղինակը՝ Նարինե Աբգարյանը։ Սա սպասված հանդիպում է Նարինեի հետ։ Նա կպատմի գրքի մասին, կներկայացնի իր «հսկային» և կպատասխանի փոքրիկների հարցերին։
Գրքի հետ կապված մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ այս էջում՝ 3+ մանկական գրքերի հրատարակչություն

Երբ՝ սեպտեմբերի 22-ին (չորեքշաբթի), 17:30,
Որտեղ՝ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի այգում՝ Պուշկինի 70 (սուրբ Զորավար եկեղեցու հարևանությամբ)
Ում համար՝ շնորհանդեսը հետաքրքիր կլինի 6+ տարեկան երեխաների համար։
Գրանցվելու համար՝ http://goo.gl/tqOZKZ
Գիրք պահելու և տեղեկատվությունների համար զանգահարեք 093628422
Մուտքը անվճար է։ Համեցե՛ք

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *