Լեհաստանում անցկացվել է Միջազգային նոյեմբերյան պոետական 49-րդ փառատոնը (Międzynarodowy Listopad Poetycki), որի ծրագրում ընդգրկված էին պոեզիայի ընթերցումներ, գրքերի շնորհանդեսներ և հեղինակային հանդիպումներ դպրոցներում, գրադարաններում ու մշակութային կենտրոններում։ Լեհ և արտասահմանցի հեղինակների թվում փառատոնին մասնակցել է նաև հայ բանաստեղծ Սոնա Համբարձումը։
Փառատոնի բացումը տեղի է ունեցել Պոզնանի՝ Ադամ Միցկևիչի անվան համալսարանում։ Բացման ծրագրում Սոնա Համբարձումը ներկայացրել է «Երկու բառ ունեմ քեզ ասելու» բանաստեղծությունը և հանդես եկել հայ-լեհական գրական առնչությունների մասին ելույթով։ Փառատոնի ընթացքում ներկայացվել է նաև նրա՝ լեհերեն լույս տեսած «Բառերի ճամպրուկ» (Walizka słów) ժողովածուն։
Նոյեմբերի 5-ին փառատոնի մասնակիցները հյուրընկալվել են Վոնգրովեցի շրջանում։ Վոնգրովեցի՝ Մեծ Լեհաստանի ապստամբների անվան թիվ 1 հանրակրթական լիցեյում անցկացված միջոցառումը մեկնարկել է Բրոնիսլավ Զելինսկու անվան երաժշտական դպրոցի սանուհի Զոֆյա Կաչմարեկի դաշնամուրային կատարմամբ։ Մասնակցել են Լեհ գրողների միության Պոզնանի մասնաճյուղի ներկայացուցիչներ, տեղական իշխանությունների, կրթական և մշակութային հաստատությունների աշխատակիցներ ու սովորողներ։
Այնուհետև շրջանի տարբեր բնակավայրերում անցկացվել են հեղինակային հանդիպումներ։ Աննա Անդրիխը հանդիպել է Վապնոյի համայնքային հանրային գրադարանի ընթերցողներին, Ռադոսլավ Մարցին Բարտցը՝ Լեկնոյի համայնքային մշակույթի կենտրոնի այցելուներին, իսկ Ռիշարդ Բիբերշտայնը՝ Վոնգրովեցի թիվ 1 լիցեյի սովորողներին։
Վոնգրովեցի քաղաքային և շրջանային հանրային գրադարաններում հյուրընկալվել են համապատասխանաբար Հաննա Շելոնգը և Մարիա Կոգուտը։ Մալգոժատա Օսուխի հանդիպումն անցկացվել է Մյեշչիսկոյի՝ Չեսլավ Խրուշչևսկու անվան հանրային գրադարանում, Ագատա Վիձովսկայինը՝ Գոլանչի մշակույթի կենտրոնում՝ Պալուկների ամրոցում։ Սոնա Համբարձումը և լեհ բանաստեղծ ու թարգմանիչ Կալինա Իզաբելա Զիոլան հանդիպում են ունեցել Գոլանչի՝ Կարոլ Լիբելտի անվան դպրոցական համալիրում։
Նոյեմբերի 6-ին Պոզնանի համալսարանական գրադարանի «Նովա» ընթերցասրահում տեղի է ունեցել «Բանաստեղծություններ Արարատի ստորոտից» (Wiersze spod Araratu) խորագրով երեկոն։ Այն կազմակերպել էր Լեհ գրողների միության Պոզնանի մասնաճյուղը՝ «Enea Oświetlenie» ընկերության աջակցությամբ։
Հանդիպումը վարել է Կալինա Իզաբելա Զիոլան՝ ներկայացնելով «Պոեզիա և լույս» էսսեն։ Սոնա Համբարձումն ընթերցել է իր բանաստեղծությունները, որոնք լեհերեն հնչել են Զիոլայի թարգմանությամբ։ Երաժիշտ Տոմաշ Բատենչուկը կատարել է երկու հեղինակների բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր։ Ընթերցումներին հաջորդել են հարցուպատասխանն ու զրույցը ներկաների հետ։
Նոյեմբերի 7-ին Մոսինայի արվեստի պատկերասրահի Պոետական սրահում անցկացվել է «Նայելով Արարատին» (Spoglądając na Ararat) խորագրով հանդիպումը։ Ծրագրում ընդգրկված էին Սոնա Համբարձումի բանաստեղծությունների ընթերցումները, հայկական «GO-ARM» խմբի՝ Արամո և Ջորջ Սայեղների երաժշտական կատարումները և Տանյա Սայեղի հայկական ավանդական ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը։
Փառատոնային հանդիպումներին առնչվող այս հրապարակման շարունակությունում ներկայացնում ենք Կալինա Իզաբելա Զիոլայի, Ռադոսլավ Մարցին Բարտցի և Մարիա Մագդալենա Պոցգայի բանաստեղծությունները՝ Սոնա Համբարձումի հայերեն թարգմանությամբ։
Փառատոնի բացումը տեղի ունեցավ Պոզնանում՝ Միսկևիչի անվան համալսարանի դահլիճում, որտեղ արտերկրից հյուր Սոնա Համբարձումը ներկայավ «երկու բառ ունեմ քեզ ասելու» բանաստեղծությամբ և հայ-լեհ գրական ժառանգության մասին ելույթով։
Հաջորդ օրը նոյեմբերի 5-ին, Լեհաստանից և արտերկրից ժամանած բանաստեղծները հյուրընկալվեցին Վոնգրովեցի շրջանում՝ ավանդաբար Վոնգրովեցի Մեծ Լեհաստանի ապստամբների անվան թիվ 1 հանրակրթական լիցեյի հանդիսությունների դահլիճում։
Պոետական տոնը մեկնարկեց Վոնգրովեցի Բրոնիսլավ Զելինսկու անվան պետական երաժշտական 1-ին աստիճանի դպրոցի սանուհի Զոֆյա Կաչմարեկի դաշնամուրային կատարմամբ։
Պաշտոնական արարողությանը մասնակցում էին լեհ գրողների միության Պոզնանի մասնաճյուղի վարչությունը, Վոնգրովեցի շրջանի ղեկավար (ստարոստա) Տոմաշ Կրանցը, Վոնգրովեցի շրջանային խորհրդի նախագահ Նատալյա Պալչինսկան և շրջանային խորհրդի փոխնախագահ Մալգոժատա Օսուխը, մշակութային կենտրոնների և դպրոցների տնօրեններ, դասավանդողներ և սաներ։
Այնուհետև հեղինակային հանդիպումներ անցկացվեցին Վոնգրովեցի շրջանի դպրոցներում, գրադարաններում և մշակույթի կենտրոններում․
Պոզնան. «Բանաստեղծություններ Արարատի ստորոտից»
2026 թվականի նոյեմբերի 6-ի երեկոյան Պոզնանի համալսարանական գրադարանի «Նովա» ընթերցասրահում տեղի ունեցավ սպասված հանդիպումը, որը կրում էր «Wiersze spod Araratu» («Բանաստեղծություններ Արարատի ստորոտից») խորագիրը: Միջոցառումը կազմակերպվել էր Լեհ գրողների միության Պոզնանի մասնաճյուղի (PO ZLP) կողմից՝ «Enea Oświetlenie Sp. z o.o.» ընկերության աջակցությամբ:
Երեկոն բացեց և վարեց հայտնի բանաստեղծուհի, թարգմանչուհի Կալինա Իզաբելա Զիոլան, ով ընթերցեց «Poezja i światło» («Պոեզիա և լույս») խորագրով խորունկ էսսեն: Վերջինս գեղեցիկ կերպով միահյուսեց պոեզիայի և լույսի պատմական կապերը՝ անտիկ շրջանի լամպերից մինչև ժամանակակից էներգետիկայի ու լույսի փիլիսոփայությունը:
Սոնա Համբարձումն ընթերցեց իր ստեղծագործությունները, որոնք հայերենից լեհերեն հմտորեն փոխանցեց Կալինա Իզաբելա Զիոլան: Երեկոյին գեղարվեստական անկրկնելի շունչ հաղորդեց լեհ երաժիշտ Տոմաշ Բատենչուկը՝ կատարելով երկու բանաստեղծուհիների տողերի հիման վրա ստեղծված երգեր։ Հանդիպումն ավարտվեց հանրության ջերմ հարցուպատասխանով և անկեղծ զրույցով՝ Ստեփանակերտից մինչև Երևան, լույսից մինչև պոեզիա։
Մոսինա. «Նայելով Արարատին»․
Գրական շարունակությունը նոյեմբերի 7-ին էր Մոսինայի Արվեստի պատկերասրահի Պոետական սրահում (Galeria Sztuki w Mosinie, Salon Poetycki): «Spoglądając na Ararat» («Նայելով Արարատին») խորագիրը կրող միջոցառումը ևս մեկ անգամ համախմբեց արվեստասերներին: Սոնա Համբարձումն ընթերցեց հայրենասիրական, սիրային և համամարդկային թեմաներով բանաստեղծությունների շարք։ Ասմունքը հանդիսատեսի կողմից ընդունվեց մեծ ուշադրությամբ և ջերմ ծափահարություններով՝ դառնալով ցերեկույթի առավել տպավորիչ դրվագներից մեկը։ Ներկա էին մշակույթի գործիչներ, ուսանողներ, հյուրեր։
Այս անգամ երեկոյի երաժշտական զարդարանքն ապահովեց հայկական «GO-ARM» երաժշտական խումբը՝ եղբայրներ Արամո և Ջորջ Սայեղների կատարմամբ։ Հանդիպումն ուղեկցվեց նաև Տանյա Սայեղի հայկական ավանդական ձեռագործության բացառիկ ցուցահանդեսով, որը հիացրեց լեհ հանդիսատեսին և ամբողջացրեց հայկական մշակույթի բազմաշերտ պատկերը։
Միջոցառման ավարտին ներկաները փաստեցին, որ մեծ բավականությամբ ունկնդրեցին Սոնա Համբարձումի պոեզիան՝ որպես հայ մշակույթի, գրականության, ինչպես նաև հայ ժողովրդի ցավի ու վեհանձնության յուրահատուկ արտահայտում։ Հանդիսատեսն իր խորին երախտագիտությունը հայտնեց հեղինակին ու կազմակերպիչներին՝ հուզիչ ու բովանդակալից երեկո պարգևելու համար։
Այս հանդիպումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ճշմարիտ պոեզիան չունի սահմաններ: Ինչպես նշվում է փառատոնային միջոցառումների ընթացքում հնչած խոսքերում, պոեզիան լույս է մարդկային մտքերի համար, լույս, որը սահմաններ է հատում և միավորում ժողովուրդներին: Սոնա Համբարձումի գրական շրջագայությունը Լեհաստանում դարձավ հայ-լեհական մշակութային կապերի ամրապնդման ևս մեկ հիշարժան էջ:
Ներկայացնում եմ փառատոնի սիրված բանաստեղծությունների հայերեն թարգամանությունը՝ Սոնա Համբարձումի կողմից․
ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿ
Երբ առավոտյան ես ուղարկում եմ արևոտ մի «բարի լույս»,
քո փողոցում լուսինն է նայում պատուհաններից ներս,
վառվում են լապտերները,
ու գիշերը՝ սև կատվի պես, կծկվում է անկյունում։
Երբ նիրհելով գրում եմ հանդարտ, քնաթաթախ «բարի գիշեր»,
քո պատուհանների մեջ արևն է հայելվում,
ծառերի սաղարթներում թռչունները սկսում են աղմկոտ համերգը,
ու արթնանում է քաղաքը։
Քեզ մոտ դեռ հասունանում է ամառը,
ինձ մոտ ոսկեզօծվում է աշունը։
Մենք այնքա՜ն հեռու ենք իրարից,
մեզ բաժանում են հազարավոր կիլոմետրեր,
այլ լեզու ու ժամանակ։
Կարելի է սովորել լեզուն,
կարելի է հաղթահարել ցանկացած տարածություն,
բայց ինչպե՞ս հաղթել ժամանակին։
Կալինա Իզաբելա Զիոլա
ԹՂԹԵ ԹՌՉՈՒՆՆԵՐ
արի՛ պայմանավորվենք հանդիպել
ես կգրեմ ամենագեղեցիկ բանաստեղծությունը՝ 557 օրինակով
դու դրանցից թղթե կռունկներ կծալես
և միասին մենք կբարձրանանք ամենաբարձր աշտարակն
ու բաց կթողնենք դրանց
թող քամուց քշված կռունկների ամենամեծ երամը թռչի աշխարհ
ու հիշեցնի նրան
որ մենք ողջ ենք
նրանց կմիանան ոչ պակաս տարօրինակ թռչուններ
և նրանց թևերի թափահարումը մեզ կտանի այնտեղ, ուր մեզ լավ կլինի
ուր էլ որ վայրէջք կատարեն կռունկները, գարուն կգա ու երկար կտևի
երբ նրանք վերջապես սովորեն թռչել բառերով կապված թղթե թևերով՝
կպատռվեն
արի՛ պայմանավորվենք, որ մի օր մենք կանենք հենց դա
ես կգրեմ ամենագեղեցիկ բանաստեղծությունը
դու կդնես այն կռունկի մեջ
դա կլինի հեղափոխության սկիզբը
թող դա հիշեցնի ազատության և երազանքների մասին
Ռադոսլավ Մարցին Բարտց
ՄԱՐԳԱՐՏԱԾԱՂԻԿ
Քաղի՛ր ինձ այս տոթ մարգագետնում՝
արևի հեղեղի մեջ,
ինչքա՞ն կարելի է սպասել
ձյան պես ճերմակ զգեստով։
Միայն թե չմտածես,
որ ինքս եմ նետվում քո ձեռքերի մեջ.
քաղի՛ր ինձ շուրթերով։
Մարիա Մագդալենա Պոցգայ