Դանիել Վարուժան | Գրքի շնորհանդես

«Դանիել Վարուժան։ Կյանքը և գործունեությունը» գրքի շնորհանդեսը ԳԱԹ-ում

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում այսօր Դանիել Վարուժանի ծննդյան 125 ամյակին նվիրված ցուցահանդես-ցերեկույթը նշանավորվեց նաև գրքի շնորհանդեսով: Կառավարական հոբելյանական հանձնաժողովի որոշմամբ և ՀՀ մշակույթի նախարարության պատվերով վերահրատարակվել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գրողների միության անդամ Վազգեն Գաբրիելյանի “Դանիել Վարուժան: Կյանքը և գործը” մենագրությունը: Այն առաջին անգամ հրատարակվել է 1978 թ .Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Դանիել Վարուժանի ֆոնդի տպագիր ու անտիպ բազմաթիվ նյութերի` բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության նորովի և առավել ամբողջական քննության արդյունքում:

Share Button