Հայտարարություն. լրատվամիջոցների նախագծերին 2019 թվականին աջակցություն տրամադրելու վերաբերյալ

ՀՀ մշակույթի նախարարությունը «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով 2019 թ. պետական աջակցություն տրամադրելու նպատակով ընդունում է հայտեր:
Պետական աջակցություն տրվելու է ոչ պետական լրատվամիջոցների հետևյալ խմբերի նախագծերին.
  • ◆ ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներ,
  • ◆ մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ,
  • ◆ գրական տպագիր և էլեկտրոնային պարբերականներ:

Պետական աջակցություն ստանալու համար նշված խմբերի լրատվամիջոցները կարող են դիմել, եթե իրենց ծրագրերը համապատասխանում են հետևյալ պայմաններին.

Ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր լրատվամիջոցները

  1. լուսաբանելու են իրենց համայնքի մշակութային և հասարակական կյանքը,
  2. ներկայացնելու են ազգային փոքրամասնության ներկայացուցիչ արվեստագետների և գրողների (հատկապես՝ ժամանակակից) ստեղծագործությունները, մշակութային գործունեությունը,
  3. կազմելու և մշակույթի նախարարությանն են տրամադրելու տվյալ ազգային փոքրամասնության շրջանում մշակույթի տարածման, հասարակական խնդիրների լուսաբանման հայեցակարգը և ծրագրերը,
  4. ծրագրելու և ներկայացնելու են տվյալ համայնքում և համայնքից դուրս պարբերականի տարածմանը միտված քայլերը:

Պետական աջակցության համար դիմող գրական և մշակութային տպագիր կամ էլեկտրոնային պարբերականները պետք է ներկայացնեն իրենց նախագծի բովանդակային հայեցակարգն ու տեսլականը: Որպես պարտադիր բաղադրիչ՝ պարբերականները իրենց նախագծերում պետք է

  1. ըստ հրապարակումների ծավալի ապահովեն առնվազն ութսուն տոկոս հեղինակային նյութեր,
  2. ներառեն արվեստագիտական և գրաքննադատական հոդվածներ,
  3. ներկայացնեն դեռևս չհրապարակված, նոր հեղինակների ստեղծագործություններ,
  4. տարեվերջին հրապարակեն տվյալ պարբերականի ընդհանուր կամ ոլորտային տարեկան տեսությունը (դայջեսթ)՝ արվեստագիտական, գրականագիտական, մշակութաբանական ակնարկի կամ հոդվածի ձևով:

Հայտատուն պետք է ներկայացնի՝

  1. լրացված հայտը (ձևաթուղթը կցվում է),
  2. տվյալ լրատվամիջոցի նախագիծը, որ պետք է ներառի՝

– լրատվամիջոցի ներկա կառուցվածքը՝ ըստ ուղղությունների և բաժինների,

– կառուցվածքային նախատեսվող փոփոխությունները,

– բովանդակային շեշտադրումների նախատեսվող փոփոխությունները,

– հայեցակարգը,

– նյութերի ընտրման հիմնական չափանիշները,

– տարածման և գովազդային քաղաքականության դրույթները,

– սոցցանցերում և համացանցում ներկայության մասին տեղեկությունները,

  1. պարբերականի վերջին երեք համարները` երկուական օրինակ, որոնք ենթակա չեն վերադարձման (տպագիր լրատվամիջոցներ),
  2. կայքէջի վերջին վեց ամիսների դիտումների քանակը (էլեկտրոնային լրատվամիջոցներ),
  3. լրատվամիջոցի տարեկան ծախսերի մանրամասն նախահաշիվը՝ կցելով համաֆինանսավորման աղբյուրների ամբողջական ցանկը՝ համապատասխան մասնաբաժիններով,
  4. ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը:

Սույն ծանուցման պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու:

Հայտերը հարկ է ներկայացնել մինչև 2018 թվականի սեպտեմբերի 15-ը՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-16:30, Հայաստանի ազգային գրադարանի Գրականության հանրահռչակման բաժին, հասցե՝ Տերյան 72, հեռախոս՝ (+374) 77 91 27 73:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *