Ռեյ Բրեդբըրի | Լիճը. փոդքաստ

«Այբ»-ի մեդիաթիմը ներկայացնում է նոր նախագիծ՝ «Յան» փոդքաստների շարք։
«Յան» նախագծի նպատակն է հարստացնել հայերեն ձայնային գրադարանը հայ և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններով📚։

Ձայնային պատմվածքները՝ ձայնվածքները, կարող են նոր խթան լինել կարդալու և գրականությունը նորովի բացահայտելու համար։

Գրանիշը, գիտակցելով մեր իրականության մեջ փոդքաստ մշակույթի ձևավորման կարևորությունն ու որպես հիմնական նպատակ ունենալով ընթերցանության և գիտելիքի տարածումը, որոշել է աջակցել այս նախագծին՝ իր հարթակում տարածելով «Յան» փոդքաստերի շարքը: Հետագայում խոստանում ենք ներկայացնել նաև գրական ստեղծագործությունների շուրջ ծավալվող քննարկում-փոդքաստների շարք:

Պատմվածքը մեր կայքում կարող եք ընթերցել՝ անցնելով հղումով՝ «Լիճը»

⏩Առաջին ձայնվածքը, որ կլսենք այս թողարկմանը, ամերիկացի գրող Ռեյ Բրեդբըրիի «Լիճը» պատմվածքն է։ Նախագծի մտահղացումը և իրականացումը 11-րդ դասարանցի Էլլա Ավագյանինն է🎙։ Հնչյունային մոնտաժում օգնել է 10-րդ դասարանցի էմմա Հովսեփյանը:

Հաճելի ունկնդրում։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *