ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ | Ցածր ձայնով

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի նոր ինքնակենսագրական գիրքն է հրատարակվել  Փարիզում, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:

«Ցածր ձայնով» վերնագրով գիրքը Ազնավուրի գրած երրորդ ինքնակենսագրական ստեղծագործությունն է: Առաջին երկու գրքերը կոչվել են «Ազնավուրն Ազնավուրի մասին» և «Անցած օրերը»:

Գրանիշին տված հարցազրույցում հայտնի երգիչը խորհուրդ է տվել թարգմանել նոր ինքնակենսագրության վերնագիրը «Հանդարտ ձայնով», քանի որ հեղինակի խոսքերով՝ գրքում ինքն իր մասին պատմում է անկեղծ և առանց որևէ չափազանցության:

«Ես երգում եմ բարձր, սակայն խոսում եմ հանդարտ ձայնով», – ասել է Ազնավուրը:
Շառլ Ազնավուրը Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *