Ստեղծագործական մրցույթ

untitled-1Վիվառո Նյուզ սպորտային կայքը հայտարարում է մարզական թեմաներով էսսեների մրցույթ: Մրցույթի նպատակն է խթանել սպորտի և գրականության կապը, ինչպես նաև ընթերցանության հանդեպ հանրային հետաքրքրությունը:

Էսսեների համար սահմանված են հետևյալ խորագրերը (ըստ ցանկության)

  • Հաղթանակից 10 վայրկյան առաջ
  • Ախտորոշումը՝ սպորտ
  • Մեդալի ստվերը
  • Իմ չեմպիոնը

Հաղթողներին, որպես մրցանակ կտրամադրվեն թանկարժեք գրքեր:

Առաջին մրցանակ՝ 3 գիրք (Ումբերտո Էկո «Վարդի անունը», Խավիեր Մարիաս «Այնքան սպիտակ սիրտը», Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը»)

Երկրորդ մրցանակ՝ 2 գիրք (Խորխե Լուիս Բորխես «Բաբելոնյան գրադարան», Ռեյ Բրեդբըրի «Խատուտիկի գինի»)

Երրորդ մրցանակ՝ 1 գիրք (Ժան-Պոլ Սարտր «Սրտխառնոց»)

Բացի սահմանված մրցանակային տեղերից, մրցանակ  կտրվի նաև «Սիրված էսսե» անվանակարգում, որը կորոշվի ընթերցողների առցանց քվեարկությամբ՝ Ֆեյբուք սոցիալական ցանցում: Մրցանակային տեղերը կորոշվեն մրցույթի կազմակերպիչների նշանակած ժյուրիի կողմից, ովքեր կառանձնացնեն այն հատկանիշներն ու չափանիշները, որոնք իրենք են կարևորում:

Մրցույթին մասնակցելու համար vivaronews.mrcuyt@gmail.com հասցեին ուղարկում եք Ձեր հեղինակած էսսեն և մասնակցության հայտը՝ թեմայի դաշտում նշելով ՄՐՑՈՒՅԹ բառը: Հայտերն ընդունվում են նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 10-ը: Արդյունքները կամփոփվեն մինչև դեկտեմբերի 17-ը: Մրցույթի համար ընդունված էսսեները կհրապարակվեն vivaronews.am կայքում:

Մրցանակաբաշխության վայրի և ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Մասնակցության հայտում նշել՝

Հեղինակի անուն, ազգանուն, գրական կեղծանուն (եթե այդպիսին կա)

–Ծննդյան տարեթիվ (Տ-Ա-Օ)

–Հիմնական բնակության հասցե

–Հեռախոսահամարներ

–Էլ-փոստի հասցեն

–Ներկայացվող էսսեի վերնագիրը

Սահմանափակումներ

Մասնակիցների տարիքային ներքին շեմ՝ 18 տարեկան: Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել միայն մեկ էսսե, որի ծավալը չպետք է գերազանցի 3 000 (երեք հազար) նիշը (ներառյալ բացատները): Մրցույթին ներկայացված էսսեները մինչև մրցույթի ամփոփումը չպետք է ներկայացված լինի որևէ այլ մրցույթի:

Աջակիցներ՝ «Անտարես», «Գրանիշ» գրական կայք

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *