ԱՐՁԱԿ 2011 | Նոր գրական մրցանակ

«Անտարես» հրատարակչությունը հայտարարում է տարվա լավագույն պատմվածքի «Արձակ» մրցույթը` նպատակ ունենալով բացահայտելու հայ ժամանակակից այն հեղինակներին, որոնց ստեղծագործությունները պետք է տարածել ընթերցողների առավել լայն զանգվածների շրջանում` խթանելով ընթերցանության հանդեպ հետաքրքրության ավելացումն ու արդի հայ գրականության պահանջարկը:

Մրցույթի համար սահմանվում են մրցանակային երեք հիմնական տեղեր, որոնք կորոշվեն մրցույթի ժյուրիի կողմից:

Բացի ժյուրիի սահմանած 3 մրցանակային տեղերից, մրցանակ կտրվի նաև «Իմ հեղինակը» անվանակարգում, որը կորոշվի ընթերցողների առցանց քվեարկության միջոցով:

Առցանց քվեարկության կդրվեն միայն ժյուրիի կողմից նախապես հավանության ստացած աշխատանքներն ըստ ներկայացման հերթականության:
Հաղթողներին որպես մրցանակ կշնորհվեն «Արձակ» մրցանակի դափնեկրի վկայագիր և դրամական պարգև`

Առաջին մրցանակ – 300.000 դրամ,
Երկրորդմրցանակ – 100.000 դրամ,
Երրորդ մրցանակ – 50.000 դրամ:

Ե՛վ ժյուրիի, և՛ առցանց քվեարկության միջոցով ընտրված միևնույն պատմվածքի հեղինակը կստանա նաև «Անտարես» հրատարակչության միջոցով առանձին գրքով հրատարակվելու հնարավորություն: Լավագույն պատմվածքների հավաքածուն (15-20 պատմվածք) կհրատարակվի առանձին գրքով:
Հայտերն ընդունվում են 2011թ. ապրիլի 01-ից մինչև սեպտեմբերի-ի 15-ը ներառյալ: Մրցանակները շնորհվելու են յուրաքանչյուր տարի` հոկտեմբերի երկրորդ ուրբաթ օրը: Մրցույթին ներկայացված պատմվածքների համար մրցույթի գործընկերները կարող են սահմանել մրցանակներ և պարգևներ` առանձնացնելով այն հատկանիշները, որոնք իրենք են կարևորում:

Մրցույթին մասնակցելու պայմանները`

Մասնակցելու համար granish@ymail.com փոստին ուղարկել ստեղծագործությունը և մասնակցության հայտը` նամակի վերնագրում նշելով «Արձակ 2010» արտահայտությունը: Հայտերն ընդունվում են 2011թ. ապրիլի 01-ից մինչև սեպտեմբերի-ի 15-ը ներառյալ: Մրցանակները շնորհվելու են յուրաքանչյուր տարի` հոկտեմբերի երկրորդ ուրբաթ օրը:

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ`

Մասնակիցների տարիքային ներքին շեմը` 18 տարեկան: Հայտատուի տարիքը սահմանվում է տվյալ տարվա մարտի 14-ի դրությամբ:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ`

Մրցույթին կարող են մասնակցել 2010 թվականին սեպտեմբերի 15-ից հետո ստեղծված հայալեզու տպագիր և անտիպ պատմվածքները: Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել միայն մեկ պատմվածք, որի ծավալը չի գերազանցում 9.000 նիշը: Տեքստը ներկայացնել յունիքոդ տառատեսակով: Մրցույթին ներկայացված պատմվածքը «Արձակ» մրցույթին ներկայացված լինելու ընթացքում չպետք է ներկայացվի այլ գրական մրցանակների:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏՈՒՄ ՆՇԵԼ`

– Հեղինակի անուն, ազգանունը
– Ծննդյան ամսաթիվը
– Հիմնական բնակության հասցեն
– Հեռախոսահամարները (աշխ., տուն, բջջային)
– Էլ-փոստը
– Ներկայացվող պատմվածքի անվանումը
– Ծավալը նիշերով
– Ստեղծման ժամանակահատվածը
– Հրապարակվե՞լ է արդյոք որևէ տեղ, եթե այո` նշել որտեղ և երբ
– Հայցման ամսաթիվը

Մրցույթի Ժյուրին`

ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ – Հայագետ, Պետական լեզվաբանական համալսարան, «Հայագիտության» ամբիոն, Ս. Էջմիածնի Գևորգյան ճեմարան
ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – Գրող-հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – «Առավոտ» թերթի խմբագիր
ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ – Թարգմանիչ, «Արտասահմանյան գրականություն» հանդեսի գլխավոր խմբագիր
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ – «Բուկինիստ» ՍՊԸ-ի տնօրեն
ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ – Գրականագետ, Բ.Գ.Թ., Գրանիշ գրական ակումբ
ԿԱՐԵՆ ԱՆՏԱՇՅԱՆ – Բանաստեղծ, Գրանիշ գրական ակումբ

Առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Արձակի կայքից` http://antares.am/ardzak

Share Button

3 Կարծիք

  • shmavon says:

    no women in the jury? well then . . isn’t your contest a bit biased, my fellow men?

  • Նաիրուհի says:

    Հիանալի մտահղացում ;Արդի գրականության և ստեղծագործությունների նկատմամբ սերը, հետաքրքրվածությունը պետք է մեծացնել և մասսայականացնել նաև այսպիսի խրախուսական մրցույթների և մրցանակների շնորհիվ, այլապես շատ երիտասարդներ հաղորդագրություններից բացի ուրիշ տպագիր նյութեր չեն էլ ուզում կարդալ;Ժամանակի ներման դեպքում անպայման կմասնակցեմ այս մրցույթին ;Շնորհակալություն

  • Կարոլինա Մելիքյան says:

    Կարելի՞ է իմանալ՝ երբ կլինի նմանատիպ մրցույթ 2012 թվականի համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *