ԳՐԵԹԵՐԹ 2009 | Գրական մրցանակ

Այսօր`  դեկտեմբերի 10-ին, կայացավ ԳՐԵԹԵՐԹ ՀԳՄ երիտասարդական գրական պարբերականի տարեկան մրցանակաբաշխությունը: Մրցանակը շնորհվում էր արդեն 3-րդ անգամ` մեկ տարվա ընթացքում թերթում տպագրված լավագույն հեղինակներին 4 անվանակարգերում:

Գրեթերթի բոլոր հեղինակների կողմից փակ քվեարկությամբ որոշված մրցանակակիրները հետևյալն են`

Պատմվածք` Արամ Պաչյան (“Ռոբինզոն” պատմվածքի համար),
Պոեզիա` Աշոտ Գաբրիելյան (բանաստեղծական շարքի համար),
Թարգմանություն` Էդուարդ Հարենց (Ադոնիսի բանաստեղծությունների թարգմանության համար),
Գրաքննադատություն` Վահրամ Դանիելյան (“3 պատմվածք` 3 պատմություն”  հոդվածի համար):

«Գրանիշ» գրական բլոգը հաջորդիվ կներկայացնի նշված հեղինակների մրցանակակիր գործերը:

Share Button

5 Կարծիք

  • Անի says:

    Ախր, ամեն անգամ նույն դեմքերն ու դեպքերը: Այնպիսի տպավորություն է, որ Գրեթերթում միայն ծանոթ մարդիկ են տպագրվում. ոչ մի նոր անուն… Տխուր է…

  • Ձեր տխուր տպավորությունը սխալ է: “Գրեթերթում” այս տարի նոր հեղինակներ են տպագրվել, երևի չեք էլ կարդացել:

  • Նառա Վարդանյան says:

    ԳՐԵԹԵՐԹԻ այս տարվա 4 համարներում տպագրվել են տասը նոր հեղինակներ, որոնցից ինը առաջին անգամ են առհասարակ գրական ասպարեզ մտնում… ԳՐԵԹԵՐԹԸ միշտ էլ հավատարիմ է իր սկզբունքին. ճանապարհ բացել նոր երիտասարդ տաղանդավոր հեղինակների համար: Այսօր, որքան էլ ոմանք մոռանան թերթի ավանդը իրենց գրական ճակատագրի հարցում, այնուամենայնիվ երիտասարդների գրական դաշտի մեծ պատասխանատվությունը ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԳՐԵԹԵՐԹԻ ուսերին է:

  • Արքմենիկ Նիկողոսյան says:

    Գրեթերթի մրցանակը շնորհվեց արդեն 5-րդ անգամ:

  • Անի says:

    Տեսել եմ, դրա համար էլ ասում եմ: Համաձայն եմ, որ մեծ է ԳՐԵԹԵՐԹԻ դերն ու նշանակությունը, ուղղակի մրցանակակիրներն ինձ համար նոր անուններ չէին:(

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *