Պոեզիա

Հակա74 տռֆս

ես տաղանդ ունեմ, լինում եմ այնքա՜ն մակերեսային: *** էսօր չափածո մզելու օր է, փեշիցս թափեմ հանգի թափորը: *** բացել եմ արդեն երկտողի դուռը արանքում կորավ զիլ քառատողը:

• 1 րոպե

Հակա74 տռֆս

ես տաղանդ ունեմ,
լինում եմ այնքա՜ն մակերեսային:

***
էսօր չափածո մզելու օր է,
փեշիցս թափեմ հանգի թափորը:

***
բացել եմ արդեն երկտողի դուռը
արանքում կորավ զիլ քառատողը:

***
լցնում եմ տաղով ձեր պատն ու հույսը
բլոկն էլ չի փակի իմ տարտարոսը:

***
ինձ եղավ այն, ինչ լինում է,
իմ հոգին կամ ճախրում է կամ էլ ճախրում է:

***
դիմանալ, պահպանվել, համառել,
երկու օրից էլի օդ տատանել:

***
ամիս է անցել արդեն,
կոմունալ օրերն են մոտենում,
չգիտեմ ինչպես արտածել,
սերը ՀԷ ցանցերում:

***
էս երկու օրը բացել է,
գրում եմ ու էլի գրում,
ոչ ջուր է ուզում, ոչ էլ հաց,
երեխան այս քառատողում:

***
հանդիպեցի քեզ Չարենցի վրա,
արդյունքը հուզիչ էր,
չեմ որոշել՝ գրե՞լ, թե՞ չէ,
հերթական անտիպը:

***
էսօր սպառեցի էս շաբաթվա լիմիտը
մնում է բռնեմ եկող շաբաթվա բիտը:

Նշանաբառեր՝

Թողնել մեկնաբանություն