Տաթև Հովակիմյան | Ռուզան Ազիզյան

•Poème🎞խոսքերը` Ruzan Azizyan​​Նկարեց` Lusine TorosyanՄոնտաժը` Areents ProductionՀնչյունավորում` Argishti Azizyan​​Ամենահեռունամենամոտիկ մարդն է,որի հետ այլևս խոսելիք չունես։Ամենահիշվողը՝նա,որին ամբողջ մի կյանքփորձում ես մոռանալ:#music #AbelKorzeniowski

Posted by Tatev Hovakimyan on Saturday, July 11, 2020

Ամենահեռուն
ամենամոտիկ մարդն է,
որի հետ այլևս խոսելիք չունես։

Ամենահիշվողը՝
նա, որին ամբողջ մի կյանք
փորձում ես մոռանալ։

Ամենասիրելին նա է,
ում ձեռքը այդպես էլ
չհամարձակվեցիր բռնել,
երբ տուն էիր ուղեկցում։

Ամենահարազատը նա է,
ով ծիծաղում էր վրադ,
երբ սիրտդ էիր բացում իր առաջ։

Ամենասպասվածը նա էր՝
ով ամենասիրելին էր,
ամենահարազատը,
ամենահիշվողը,
ու ամենահեռուն ,
ով խոստացավ, որ էլ չի գա,
երբեք,երբեք,երբեք։

«Չսիրելուց երկու օր անց»

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *