Եր Կար | Հայկական կողմից տուժածներ չկան

հայկական կողմից տուժածներ չկան,

բայց տարբեր
բայց տարբեր
բայց տարբեր տրամաչափի
տրամաչափի
տրամաչափի հրաձգային
հրաձգային
հրաձգային զինատեսակներից
զինատեսակներից
զինատեսակներից կրակ են բացել
կրակ են բացել
կրակ են բացել մարմնիս վրա
և հիմա եկել եմ
նախ ներկայանալու
հետո հարցնելու,
պարոն նախագահ որտեղ ընկնեմ,
որ ճիշտ լինի,
որ ձեր շահերից լինի,
որ պատմական հողերի վրա լինի,
որ էնտեղ՝
ներսում,
բազմոցին փռված
խռռացնող մորս ոչինչ չլինի։

 

***
այսքան հայրենիք,
այնքան հայրենիք,

առաստաղից կախված
իմ հերթական մահ,
քո միակ փրկությունը՝
քո հավաքական
երևակայության մեջ է։

այսքան հայրենիք,
այնքան հայրենիք,

հանովի֊դնովի,
ցանկության պես փոփոխական,
լյարդի պես քայքայված,
հանդեսից֊հանդես
կիսամյակից֊կիսամյակ

իմ այսքան հայրենիք,
իմ այնքան հայրենիք,
իմ որքա՞ն հայրենիք։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *