Երգ Սիրված երգեր

Սիրված երգերը հայերեն | Հրաժեշտ

Խնդրում եմ, ինձ պառկեցրու Եվ անջատիր լույսը։ Ծալիր ձեռքերդ` Նշան տուր ինձ։ Վե՛րջ տուր ստերիդ Եվ պառկիր կողքիս։ Մի լսի՛ր, երբ ես գոռում եմ․ Կասկածներդ թաղիր և քնիր։

• 1 րոպե

Սիրված երգերը հայերեն | Հրաժեշտ

Խնդրում եմ, ինձ պառկեցրու
Եվ անջատիր լույսը։
Ծալիր ձեռքերդ`
Նշան տուր ինձ։

Վե՛րջ տուր ստերիդ
Եվ պառկիր կողքիս։
Մի լսի՛ր, երբ ես գոռում եմ․
Կասկածներդ թաղիր և քնիր։

Հասկացիր՝

Ես պարզապես վատ երազ էի․․․
Թո՛ղ մահճակալի սավանը,
Ներծծի՛ր արցունքներս
Եվ տես, թե ինչպես է անհետանում միակ ելքը։

Համբույր տուր վերջին․

Ոչինչ ու երբեք․
Միայն հրաժեշտ։
Ոչինչ ու երբեք․
Միայն հրաժեշտ։
Ոչինչ ու երբեք․
Հրաժեշտ։
Միայն հրաժեշտ։

Թարգմանությունը անգլերենից՝ Աստղիկ Սարգսյանի

Թողնել մեկնաբանություն