Այս հողը, որ հոսում է մեր ձեռքերի ափերից
շարունակ,
Այս հողը, որ հոսում է մեր ոտքերի տակից
Անդադար,
Երկինք է բարձրանում
Սրբանում է,
Լողում է
Զուգահեռ աշխարհ է դառնում,
Զուգահեռ աշխարհ է դառնում
Մեր հիշողության։
Այս հողը, որ չենք կարողանում պահել,
Որ չենք կարողանում կորցնել,
Բուռ -բուռ տվեք
Այնտեղ արյուն թափած
հերոսի մորը,
նա կհունցի
նշխար կսարքի
և մենք կուտենք նշխարն այդ
որպես փրկության
պատրանք։
Եվ կավարտվեն պատերազմները
Հավիտյանս հավիտենից
և կավարտվեն պատերազմները…