Պոեզիա

Սարյակների աշունը

*** Սարյակների աշունը… Աշնանը սազեց աշխուժությունը սարյակների Եվ տագնապալի նիհրը մգլած երկնքի։ Սարյակների աշունը… Ինչ-որ նոտաներ ծանր են հնչում, Բարձր տանիքին աղմկում են սարյակները։

• 1 րոպե

Սարյակների աշունը

***
Սարյակների աշունը…
Աշնանը սազեց աշխուժությունը սարյակների
Եվ տագնապալի նիհրը մգլած երկնքի։
Սարյակների աշունը…
Ինչ-որ նոտաներ ծանր են հնչում,
Բարձր տանիքին աղմկում են սարյակները։
Ծանոթ համարվեր այս աշունը…

***
Բարձր տանիքին լռել են
Անշարժ ագռավները։
Կապտասև է երկինքը՝
Ֆոնը ագռավների։
Պահի հուշարձան…
Հոգսն է շարժիչը,
Անխնա սառնությունը,
Եվ ագռավների աշունը…

***
Տերևներ կան ճանապարհին,
Աշնան տերևներ՝ դեղին, կարմիր։
Ասես ճանապարհը սալիկապատված է
Տերև-նախշերով։
Երկինքն առաստաղ է,
Շուրջս պատեր են՝
Փողոցին բնորոշ պատկերներով։
Մոռացա շտապել
Աշնան սենյակում…

Թողնել մեկնաբանություն