Պոեզիա

Ռոնդո

կաթ-կաթ, կաթ կաթ կաթ, և մեր կյանքը հեզ, անձրևից հետո:

• 1 րոպե

Ռոնդո

Լուսանկարը՝ Սուրեն Սարումյանի

դու ուժ ես փնտրում, իսկ ես թողություն,

                          հատ-հատ ենք հատում,

և մեր կյանքը հեգ, անձրևից առաջ,

և մեր կյանքը հեզ, անձրևից հետո,

դու ուժ ես փնտրում, իսկ ես մեղմություն,

                          հատ-հատ ենք հատում,

և մեր կյանքը հեգ, անձրևից առաջ,

և մեր կյանքը հեզ, անձրևից հետո,

ես ուժ եմ փնտրում, իսկ դու ուժգնություն,

                          հատ-հատ ենք հատում,

և մեր կյանքը հեգ, անձրևից առաջ,

                          կաթ-կաթ, կաթ կաթ կաթ,

և մեր կյանքը հեզ, անձրևից հետո:

Նշանաբառեր՝

Թողնել մեկնաբանություն