Զվիադ Ռատիանի

Բանաստեղծ

Զվիադ Ռատիանին (ծն․ 1971թ․) ետսովետական շրջանի վրացական պոեզիայի առանցքային դեմքերից է։ 90-ականների սկզբից առայսօր՝ միջինում հնգամյա պարբերականությամբ լույս տեսնող նրա պոեզիայի ժողովածուների հրատարակումները Վրաստանի գրական ասպարեզում ամենասպասված իրադարձություններից են, քանի որ Ռատիանին տարբեր սերունդների և արվեստային տարբեր միջավայրերի համար հավասարապես ընդունելի ու բոլորին համախըմբող բացառիկ հեղինակ է։ Նրա թվով հինգերորդ՝ «Նեգատիվ» (2009թ․) պոեզիայի ժողովածուն արժանացել է «Սաբա» հեղինակավոր վրացական գրական մրցանակին՝ որպես տարվա լավագույնը։ Հեղինակի ձևակերպմամբ «Նեգատիվ»-ն իր վերջին առաջին գիրքն է, որին էլ հղվում է «Նեգատիվ․ 20 տաի անց» բանաստեղծությունը (Ասյա Դարբինյանի և Կարեն Անտաշյանի համաթարգմանությամբ)։

Զվիադ Ռատիանին (ծն․ 1971թ․) ետսովետական շրջանի վրացական պոեզիայի առանցքային դեմքերից է։ 90-ականների սկզբից առայսօր՝ միջինում հնգամյա պարբերականությամբ լույս տեսնող նրա պոեզիայի ժողովածուների հրատարակումները Վրաստանի գրական ասպարեզում ամենասպասված իրադարձություններից են, քանի որ Ռատիանին տարբեր սերունդների և արվեստային տարբեր միջավայրերի համար հավասարապես ընդունելի ու բոլորին համախըմբող բացառիկ հեղինակ է։ Նրա թվով հինգերորդ՝ «Նեգատիվ» (2009թ․) պոեզիայի ժողովածուն արժանացել է «Սաբա» հեղինակավոր վրացական գրական մրցանակին՝ որպես տարվա լավագույնը։ Հեղինակի ձևակերպմամբ «Նեգատիվ»-ն իր վերջին առաջին գիրքն է, որին էլ հղվում է «Նեգատիվ․ 20 տաի անց» բանաստեղծությունը (Ասյա Դարբինյանի և Կարեն Անտաշյանի համաթարգմանությամբ)։ Զվիադ Ռատիանին քաղաքացիական անհնազանդության կենդանի խորհրդանիշ է․ բազմիցս թիրախավորվել է գործող իշխանությունների կողմից և 2017 թ․-ի դեկտեմբերից ենթարկվել բացահայտ քաղաքական հետապնդումների։ 2018-ին հերթական շինծու դատական գործից հետո ստիպված է եղել առժամանակ լքել Վրաստանը՝ ապաստանելով Եվրոպայում։ Վերադառնալով հայրենիք՝ կրկին կալանավորվել է 2024-ի աշնանը, ոստիկանական բռնության արդյունքում կոտրվածքներով հայտնվել հիվանդանոցում, ապա դատապարտվել 8-օրյա վարչական կալանքի։ 2025 թ․ հունիսի 23-ին նորից ձերբակալվել է Խորհրդարանի առջև ընթացող խաղաղ ցույցի ընթացքում։ Զվիադ Ռատիանիին սպառնում է 4-6 տարի ազատազրկում։

Հրապարակումները Գրանիշում 1