Պոեզիա

Ականատես | Նայե՛ք ինձ

Նայե՛ք ինձ… Նայե՛ք ինձ իմ նոր հեռախոսի օբյեկտիվից… Նայե՛ք ինձ… Նայե՛ք ինձ, ես գեղեցիկ եմ… Նայե՛ք ինձ, ես միշտ գեղեցիկ եմ… Նայե՛ք ինձ, ես գեղեցիկ եմ սրճարանում… Նայե՛ք ինձ, ես գեղեցիկ եմ Ֆրանսիայում… Նայե՛ք ինձ, ես գեղեցիկ եմ Իսպանիայում… Նայե՛ք ինձ, ես գեղեցիկ…

• 1 րոպե

Ականատես | Նայե՛ք ինձ

Նայե՛ք ինձ…
Նայե՛ք ինձ իմ նոր հեռախոսի օբյեկտիվից…
Նայե՛ք ինձ…
Նայե՛ք ինձ, ես գեղեցիկ եմ…
Նայե՛ք ինձ, ես միշտ գեղեցիկ եմ…
Նայե՛ք ինձ, ես գեղեցիկ եմ սրճարանում…
Նայե՛ք ինձ, ես գեղեցիկ եմ Ֆրանսիայում…
Նայե՛ք ինձ, ես գեղեցիկ եմ Իսպանիայում…
Նայե՛ք ինձ, ես գեղեցիկ եմ Իտալիայում…
Նայե՛ք ինձ, ես գեղեցիկ եմ ծովափին…
Նայե՛ք ինձ, ես անակնկալ ունեմ…
Նայե՛ք ինձ, ես մենակ չեմ…
Նայե՛ք ինձ գրկում են…
Նայե՛ք ինձ…
Նայե՛ք ինձ, ես ժպտում եմ Միլանում, Փարիզում, Բարսելոնայում…
Ուշադի՛ր նայեք ինձ, ես միշտ ժպտում եմ…
Նայե՛ք ինձ…
Նայե՛ք ինձ, ես երջանիկ եմ…
Նայե՛ք ինձ, ես երջանիկ եմ միշտ…
Նայե՛ք ինձ, որպեսզի հավատաք ինձ…
Հավատացե՛ք ինձ, ես երջանիկ եմ…
Հավատացե՛ք ինձ, քանի որ ինձ գրկում են…
Հավատացե՛ք ինձ, քանի որ ես նոր հեռախոսի օբյեկտիվում եմ…
Հավատացե՛ք ինձ, քանի որ ես գեղեցիկ եմ…
Հավատացե՛ք ինձ, քանի որ ես ժպտում եմ…
Հավատացե՛ք, որ ես երջանիկ եմ…
Հավատացե՛ք իմ երջանկությանը, որպեսզի ես էլ հավատամ…
Նայե՛ք ինձ…
Նայե՛ք ինձ նախանձող աչքերով…
Երբ դուք նախանձում եք, ես հավատում եմ…
Նախանձե՛ք ինձ…
Նախանձե՛ք իմ երջանկությանը…
Նախանձե՛ք, որ ես հավատամ դրա գոյությանը…
Նայե՛ք ինձ…
Հավատացե՛ք ինձ…
Նախանձե՛ք ինձ…

Նշանաբառեր՝

Թողնել մեկնաբանություն