Աննա Ախմատովա | Աֆորիզմներ

Աշխարհի ամենաուժեղ ճառագայթները հանդարտ աչքերինն են։

***
… Բոլոր նրանք, ում դու իսկապես սիրել ես,
կենդանի կմնան քեզ համար։

***
Ինձ ոչինչ մի տուր որպես հիշատակ,
Ես գիտեմ թե որքան կարճատև է հիշողությունը։

***
Իսկ նա, ում մենք երաժշտություն ենք անվանում
Քանի որ ավելի լավ անվանում չունենք,
Արդյոք կփրկի՞ մեզ։

***
Կարո՞ղ էր արդյոք Բիչեն արարել ինչպես Դանթեն,
Կամ Լաուրան սիրո տապը փառաբանել,
Ես կանանց սովորեցրի խոսել ․․․
Բայց, աստված իմ, ինչպե՞ս ստիպեմ որ լռեն նրանք․․․

***
Ինչպես թունավորված գինին –
․․․դառն է օդը աքսորի։

Թարգմանությունը ռուսերենից՝ Հայկանուշ Ավետիսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *