Սիրված երգերը հայերեն | Վիկտոր Ցոյ.Ալիքների մեղեդին

Ես տեսնում եմ՝ ինչպես են ալիքները սրբում հետքերը ավազի վրայից:
Ես լսում եմ՝ ինչպես է քամին երգում իր տարօրինակ երգը:
Ես լսում եմ՝ ինչպես են ծառերի լարերը այն նվագում՝
Ալիքների մեղեդին, քամու մեղեդին:

Այստեղ դժվար է ասել՝ ինչ է ասֆալտը:
Այստեղ դժվար է ասել՝ ինչ է մեքենան:
Այստեղ պետք է միայն ձեռքերով ջուրը վերև շպրտել.
Ալիքների մեղեդին, քամու մեղեդին:

Ո՞վ ձեզնից կհիշի նրանց, ովքեր շեղվեցին ճամփից:
Ո՞վ ձեզնից կհիշի նրանց, ովքեր ծիծաղում ու երգում էին:
Ո՞վ ձեզնից կհիշի, զգալով հրացանի սառնությունը,
Ալիքների մեղեդին, քամու մեղեդին:

Թարգմանությունը ռուսերենից՝ Արամ Ավետիսի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *