Պոեզիա

ապագա կա՛ ապագա

մշուշի մեջ կորանք, բռնած անուրջը լուրթ, մի սերունդ էլ անցավ քթի տակից, ու չստացվեց կռվել զի երեխա ունենք, ու ծնողներ ունենք, ու կողակից:

• 1 րոպե

ապագա կա՛ ապագա

ապագա կա՛ ապագա

մշուշի մեջ կորանք,
բռնած անուրջը լուրթ,
մի սերունդ էլ անցավ քթի տակից,
ու չստացվեց կռվել զի երեխա ունենք,
ու ծնողներ ունենք, ու կողակից:

չէ, չստացվեց կռվել հիփոթեքի դարդից,
և սելֆիի ձողը օդում մնաց,
մշուշի մեջ կորավ,
լքված անուրջը լուրթ,
մի սերունդ էլ անցավ քթի տակից:

Նշանաբառեր՝

Թողնել մեկնաբանություն