Ալա Խառատյան
Գրականագետ
Ծնվ․՝ 1982
Ալա Խառատյանը ծնվել է Լոռու մարզի Դսեղ գյուղում 26.01.1982, սովորել Դսեղի Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում: 1999-2003 թթ. սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, 2003-2005 թթ.-ին՝ նույն բուհի բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի Հայ դասական գրականության բաժնում: 2010 թվականի փետրվարին ԵՊՀ-ի 012 մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա «Միֆը և սիմվոլը Դանիել Վարուժանի պոետիկայում» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2011 թվականի մայիսից մինչև նոյեմբեր աշխատել է Հայաստանի Ազգային գրապալատում որպես առաջատար մատենագետ:
Ալա Խառատյանը ծնվել է Լոռու մարզի Դսեղ գյուղում 26.01.1982, սովորել Դսեղի Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում: 1999-2003 թթ. սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, 2003-2005 թթ.-ին՝ նույն բուհի բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի Հայ դասական գրականության բաժնում: 2010 թվականի փետրվարին ԵՊՀ-ի 012 մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա «Միֆը և սիմվոլը Դանիել Վարուժանի պոետիկայում» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2011 թվականի մայիսից մինչև նոյեմբեր աշխատել է Հայաստանի Ազգային գրապալատում որպես առաջատար մատենագետ: 2011 թվականի նոյեմբերից առ այսօր աշխատում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի «Հայ միջնադարյան գրականության» բաժնում՝ որպես ավագ գիտաշխատող: 2011 թվականից առ այսօր Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ավագ դասախոս է, դասավանդում է «Հայ գրականություն», «Միֆապոետիկա», «Հայ գրականությունը համաշխարհային գրականության համատեքստում», «Հայ-ռուս գրական կապեր» առարկաները: Մոտ երկու տասնյակ հոդվածների հեղինակ է, տպագրվել է հայաստանյան «Կանթեղ», «Հայագիտական հանդես», «Բանբեր Երևանի համալսարանի», «Էջմիածին», «Վեմ», «Գրանիշ» հանդեսներում և «Գրական թերթ»-ում, արցախյան «Եղիցի լույս» թերթում, սփյուռքում տպագրվող «Բագին» հանդեսում: Մի շարք գիտաժողովների մասնակից է, այդ թվում նաև՝ միջազգային: Մրցույթի մասնակցություն 2011 թվականին մասնակցել է Շվեդիայի Միջազգային զարգացման գործակալության (Sida) աջակցությամբ Եվրասիա համագործակցության հիմնադրամի «Արտահայտման ազատության և ժողովրդավարության դրսևորումները հայ գրականության մեջ» թեմայով մրցույթին և ճանաչվել հաղթողներից մեկը «Սեռի ազատության ֆենոմենը Դանիել Վարուժանի ստեղծագործության մեջ» հոդվածով:
Հրապարակումները Գրանիշում 4
-
Գրականագիտություն
Ձայնի ալյուզիան շշուկներում
Ցեղասպանության թեմայի մոտիվացիան հայոց պատմության և մշակույթի բարդութային հարցերից մեկն է: Գրականության մեջ տվյալ բարդույթն արտահայտվում է՝ այդ մասին խոսելով կամ խոսել չկարողանալով:
19 Մայիս 2015 • 28 րոպե
-
Գրականագիտություն
Կորչող աշխարհի և կանաչ դաշտի ասքը կամ «Հրանտ Մաթևոսյան» ֆիլմի նշանագիտական հարթությունը
«Կանաչ դաշտը» տղայիս համար պատմեցի և պատմելու ժամանակ ինքս ինձ սարսռացի, տեսա շատ գեղեցի մի բան կա, որ պիտի անպայման գրել...»[1]: Հայ մշակույթի գործիչների վերաբերյալ ֆիլմերի շարքում իր տեսակով առանձնա…
5 Սեպտեմբեր 2013 • 20 րոպե
-
Գրականագիտություն
Մոնտաժը Հրանտ Մաթևոսյանի «Կենդանին և մեռյալը» վիպակում
Հրանտ Մաթևոսյանը հայ մշակույթի այն ականավոր ներկայացուցիչն է, որի մասին վստահորեն կարելի է ասել. նա միավորում էր գրականությունը և կինոն` մասնագիտորեն ընկալելով արվեստի այդ երկու ճյուղերը, հանդես գալով…
9 Հունվար 2013 • 26 րոպե
-
Գրականագիտություն
Սեռի ազատության ֆենոմենը Դանիել Վարուժանի ստեղծագործության մեջ
Երբ 1912 թվականին տպագրվեց Դանիել Վարուժանի «Հեթանոս երգեր» ժողովածուն, այն անմիջապես մեծ իրարանցում առաջացրեց գրական-մշակութային կյանքում. հայ գրականության մեջ առաջին անգամ առանց էվֆեմիզմի (մեղմասա…
21 Դեկտեմբեր 2011 • 20 րոպե
Տեսանյութ
Հրատարակված գրքեր
-
Թռչունի այլաբանությունը միջնադարյան հայ տաղերգության աշխարհիկացման հիմքում
2022 · Մատենադարան