Հայկ Համբարձումյան
Գրականագետ
Գրականագետ, էպոսագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (ծնվ. 1982, սեպտեմբեր 19, Երևան) Կենսագրություն 1999-ին ընդունվել և 2003-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատը, 2003-ից ուսումը շարունակել և 2005-ին գերազանցությամբ ավարտել է մագիստրատուրան։ 2005-ին ընդունվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի առկա ասպիրանտուրան։ 2008 թվականին ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է ««Սասնա Ծռերի» պատումների տիպաբանական խմբերն ու դրանց հատկանիշները» թեմայով թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։
Գրականագետ, էպոսագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (ծնվ. 1982, սեպտեմբեր 19, Երևան) Կենսագրություն 1999-ին ընդունվել և 2003-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատը, 2003-ից ուսումը շարունակել և 2005-ին գերազանցությամբ ավարտել է մագիստրատուրան։ 2005-ին ընդունվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի առկա ասպիրանտուրան։ 2008 թվականին ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է ««Սասնա Ծռերի» պատումների տիպաբանական խմբերն ու դրանց հատկանիշները» թեմայով թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2002-2003-ին աշխատել է Երևանի օտար լեզուների «Մակսեդան» դպրոցում` որպես հայոց լեզվի, հայ գրականության, հայոց և նոր պատմության ուսուցիչ։ 2004-ին աշխատել է «Օրրան» բարեգործական կենտրոնում` որպես մանկավարժ։ 2005-2007-ին աշխատել է Երևանի Մաշտոցի անվ. համալսարանում, որպես արտասահմանյան գրականության և հայ ժողովրդական բանահյուսության դասախոս։ 2007-ից աշխատում է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության ամբիոնում։ Դասախոսում է «Հայ ժողովրդական բանահյուսություն», «Հայ գրականության պատմություն», «Գրական տեքստի մեկնության հիմունքներ» առարկաները։ Զուգահեռաբար 2006 թվականից որպես սցենարիստ, խմբագիր, լրագրող աշխատում է «Շողակաթ» հեռուստաընկերությունում։ Մշակութային, հոգևոր-կրոնական բնույթի մի շարք տեսաֆիլմերի հեղինակ է։ Հրապարակումներ ու գիտական աշխատանք Հայ ժողովրդական բանահյուսության, հայ հին, նոր ու ժամանակակից գրականության վերաբերյալ շուրջ երեք տասնյակ հոդվածների հեղինակ է։ Մասնակցել ու զեկուցումներով հանդես է եկել Հայաստանում, Արցախում և արտերկրում կազմակերպված բազմաթիվ գիտաժողովների։ Մասնավորապես 2006 և 2009 թվականներին՝ «Հայկական Սասնա ծռեր էպոսն ու համաշխարհային էպիկական ժառանգությունը» երկրորդ և երրորդ[1] միջազգային գիտաժողովներին, 2007-2010-ին՝ Հայաստանում և Արցախում անցկացաված «Երիտասարդ գրողների համաժողովներին»։ 2009-ին և 2011-ին «Սասնա Ծռեր» էպոսին նվիրված զեկուցումներով ու դասախոսությամբ հանդես է եկել ԱՄՆ Միչիգանի(Անն Արբոր) և Քալիֆորնիայի(UCLA) համալսարաններում: 1. Համաստեղյան մահվան տեսիլը, «Գարուն», 2004, թիվ 11, էջ 88-91։ 2. Հեծանիվ հայտնագործողի փառքը (բանաստեղծ Վահե Արսենի գրքի մասին), «Գրական թերթ», 10/12 2004։ 3. Հայ վեպի մեկ տարին, «Գարուն», 2006, թիվ 12, էջ 99-106։ 4. Սոնա Վանի սրբազան պահմտոցին, «Գրական թերթ», 27/01 2006։ 5. Անավարտ չու (բանաստեղծ Գագիկ Սահինյանի գրքի մասին), «Նարցիս», 2006, թիվ 4, էջ 37-41։ 6. Գր. Նարեկացու «Մատյանի» ժանրային առանձնահատկությունները, «Էջմիածին», 2006, թիվ 2-3, էջ 89-95։ 7. Շան կյանք լուրերի շարունակական բացակայության պայմաններում (Գուրգեն Խանջյանի վեպի մասին), «Գրական թերթ», 13/10/ 2006։ 8. Փոքր Մհեր. Գենեզիս և տիպաբանություն, «Գրականագիտական հանդես», 2006, թիվ 1, էջ 89-100։ 9. Տասներորդ մուսան (կանանց պոեզիայի մասին), «Գրեթերթ», 2006, թիվ 2։ 10. Անվախճան ոգորման խուլ արձագանքը (Նիկոլ Աղբալյան-130 միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն), «Գրականագիտական հանդես», 2006, թիվ 2, էջ 229-236։ 11. 2006 թվականի պատմվածքը, «Գարուն», 2007, թիվ 1-2, էջ 99-105։ 12. Հայ վեպի գիտական պատմություն, «Գրականագիտաական հանդես», 2007, 1-2, էջ 345-353։ 13. Տարբերակայնության դրսևորումը «Սասնա ծռերի» պատումների տիպաբանական խմբերի ձևավորման գործընթացում, «Գրականագիտական հանդես», 2007, Ա-Բ (Է-Ը), էջ 3-10։ 14. Մոտիվի գործառնականությունը վիպական տեքստում, «Էջմիածին», 2007, Ը, էջ 77-82։ 15. «Սասնա ծռերի» Մշո պատումների կառուցվածքային որոշ առանձնահատկություններ: ՙԷջմիածին՚, 2008, Զ-Է, էջ 113-117 16. Արդի երիտասարդական արձակը կամ արդի արձակի երիտասարդությունը, «Գանձասար. երիտասարդ գրողների խորհրդակցություն» (խորհրդաժողովի նյութեր), Ստեփանակերտ, 2008, էջ 19-24։ 17. Առասպելաստեղծ աշխարհայացք և ստեղծագործական մեթոդ, «Գրականագիտական հանդես», Երևան, 2009, էջ 120-134։ 2010 թվականին լույս է տեսել նրա խմբագրած Անատոլի Հովհաննիսյանի «Հայելի» բանաստեղծական ժողովածուն։ Պարգևներ Քննադատական նախագիծ «Լավագույն հնգյակ» 2008 թ Կապ Էլ. փոստ՝ hhambardzumyan@yahoo.com Հղումներ Հակ Համբարձումյանի հրապարակումները Գրանիշում
Հրապարակումները Գրանիշում 10
-
Գրականագիտություն
Ագռավաքարի դռները թակելով. Էպոսը հետանկախության շրջանի պոեզիայում
Հայ պոեզիան էպոսի գրական-բանաստեղծական մշակումների ու անդրադարձների մեծ փորձառություն ունի։ Էպոսի առաջին պատումի գրառումից ի վեր տասնյակ պոետիկ մշակումներ են եղել՝ ստեղծված տարբեր նպատակներով, նախատ…
23 Հուլիս 2020
-
Գրականագիտություն
Փոքր Մհերի ուրվականը. «Սասնա ծռեր» էպոսն ու հայ արդի արձակը
Հետանկախության շրջանում ստեղծված վեպերն ու պատմվածքներն ի թիվս այլ յուրահատկությունների ընգծված հետաքրքրություն էին դրսևորում հայ վիպական բանահյուսության, մասնավորապես հին առասպելների ու «Սասնա ծռեր»…
30 Հուլիս 2019
-
Գրախոսական
Կինո՝ փրկության անհնարինության ու երջանկության խութերի մասին
Նայադների՜ նման, նայադների՜ նման Կարոտներիս ձայնով կանչում է ինձ` Խոստանալով սիրո անհատնելի հմայք Եվ թողնելով մորմոք և կորստի կսկիծ… Եղիշե Չարենց. «Նավզիկե» Հոմերոսի «Ոդիսականից» ու մեզ նաև Եղիշե Չարե…
23 Հոկտեմբեր 2017
-
Գրականագիտություն
Սայաթ-Նովայի առասպելականացումը
Առասպելականացումը գեղարվեստական նոր պատկերի, կերպարի կամ տեքստի ձևավորումն է իրական պատմական իրադարձությունների, անձերի
15 Դեկտեմբեր 2014
-
Գրականագիտություն
Կին-քաղաք, կին-ամրոց` աննվաճ ու նվաճված
Ապա տեսայ նոր երկինք ու նոր երկիր, քանզի առաջին երկինքն ու երկիրը անցել էին. եւ այլեւս ծով չկար: 2 Եւ տեսայ սուրբ քաղաքը նոր Երուսաղէմը, որ իջնում էր Աստծուց եւ երկնքից զարդարուած ու պատրաստուած,
13 Դեկտեմբեր 2013
-
Գրականագիտություն
Մահը որպես ապրելու առիթ ու ընտրության հնարավորություն` կենդանի խոզի ու ճամպրուկի միջև
...ո՞վ ես, ի վերջո: -Մասնիկն եմ այն ուժի, որ հավիտյան տենչում չարիք, բայց բարիք է գործում միայն Գյոթե, Ֆաուստ Ֆաուստից բերվող այս բնաբանով է բացվում Միխաիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպը, որտե…
11 Փետրվար 2013
-
Գրականագիտություն
Ծմակուտի «Չարքը»
Հաղթամարմին հերոսուհին, ում Հրանտ Մաթևոսյանը վիթխարի է անվանում, հանդիպում է արձակագրի «Օգոստոս», «Ալխո», «Սկիզբը» պատմվածքներում և «Տերը» վիպակում։ Բոլոր դեպքերում կերպարի հիմնական գործառույթը կարծես…
2 Դեկտեմբեր 2012
-
Գրականագիտություն
Զուգահեռ ընթերցումներ
Գրականագետ Հայկ Համբարձումյանի «Զուգահեռ ընթերցումներ» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Նաիրի գրատանը /Կորյունի 9/, դեկտեմբերի 4-ին, ժամը 15-ին:Միայն այդ օրը գիրքը կվաճառվի 2000 դրամով:
30 Նոյեմբեր 2012
-
Գրականագիտություն
Բոմբեյից մինչև Միջանցահովիկ
Տարածական երկու միավորները` Էկզոտիկ Բոմբեյն ու ծանոթ Միջանցահովիկը շրջանառվում են Աղասի Այվազյանի 2006 թվականին «Գարուն» ամսագրում տպագրված պատմվածքների խմբում, ապա և հեղինակի` կենդանության օրոք լույս…
8 Սեպտեմբեր 2010
-
Գրականագիտություն
Տասներորդ մուսան
Ասում են, թե ինն են մուսաները, Օ որքան են մարդիկ սխալվում Ոչ, կա նաև տասներորդը. Սապֆոն է դա Լեսբուհի: Պլատոն Կանայք թող լռեն… Թուղթ Ա կորնթացիներին 15:34 Պոեզիան և ընդհանրապես արվեստը` տաղանդի ուժով…
22 Դեկտեմբեր 2009