Նշան Աբասյան

Բանաստեղծ

Բանաստեղծ (ծնվ. 1985 թ. հոկտեմբերի 6-ին` Արմավիրի մարզի Խորոնք գյուղում): 2002-2007 թթ. սովորել է Խաչատուր Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 2005-2010 թթ. աշխատել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում` որպես սեմինարավար և «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի պատասխանատու: 2010-2012 թթ. Աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում` որպես «Լյուն-սե» երիտասարդական և «Ռադիոարտ» մշակութային ծրագրերի լրագրող: 2012 թվականից աշխատում է «Շողակաթ» հեռուստաընկերությունում` որպես հոգևոր-մշակութային հաղորդումների լրագրող և սցենարիստ:

Բանաստեղծ (ծնվ. 1985 թ. հոկտեմբերի 6-ին` Արմավիրի մարզի Խորոնք գյուղում): 2002-2007 թթ. սովորել է Խաչատուր Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 2005-2010 թթ. աշխատել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում` որպես սեմինարավար և «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի պատասխանատու: 2010-2012 թթ. Աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում` որպես «Լյուն-սե» երիտասարդական և «Ռադիոարտ» մշակութային ծրագրերի լրագրող: 2012 թվականից աշխատում է «Շողակաթ» հեռուստաընկերությունում` որպես հոգևոր-մշակութային հաղորդումների լրագրող և սցենարիստ: 2004 թվականից ներկայացրել է հայ մշակույթը տարբեր միջազգային ծրագրերում` Լեհաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Լիտվայում, Դանիայում, Իտալիայում և այլն: 2012-ին առաջին անգամ Հայաստանը ներկայացրել է Ջենովայի պոեզիայի միջազգային փառատոնին: Թարգմանվել է անգլերեն, ռուսերեն, իտալերեն, ռումիներեն: Գրքեր «Երեքշաբթի», 2007 թ., հեղինակային հրատարակություն, «Ծիրանենի», 2010 թ., հեղինակային հրատարակություն, «Ուրիշ լռություն», 2015թ., «Արմավ» հրատարակչություն Հրապարակումներ մամուլում «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթ, «Նոր-Դար» գրական հանդես, «Հորիզոն» շաբաթաթերթ, «Մեգապոլիս» ամսագիր, «Նարցիս» գրական հանդես, «Գրեթերթ» գրական երիտասարդական թերթ, «STEAUA» մշակութային ամսագիր (Ռումինիա) Կապ Հեղինակային բլոգ` www.abasyan.wordpress.com Պաշտոնական էջ Ֆեյսբուքում՝ www.facebook.com/NAbasyan Էլ. փոստ՝ abasyan@yahoo.com Հեռախոս՝ + (374) 91 599-842 Նշան Աբասյանի հրապարակումները Գրանիշում

Հրապարակումները Գրանիշում 3

  • Պոեզիա

    Հանդարտ եմ գալիս..

    Նշան Աբասյան

    Գնացքում միայնակ նստած հերոսը քաղաքի աղմուկից երևակայական թռիչք է կատարում դեպի այլ ժամանակ ու տարածություն, բնության ու սեփական խոհերի միջով վերադառնում նույն բետոնե իրականություն՝ ինչ-որ բան գտած.

    11 Մայիս 2014 • 1 րոպե

  • Պոեզիա

    Հողին ցորեն կաթեց

    Նշան Աբասյան

    Հողին ցորեն կաթեց: * * * Ամռանը տանը կլինեմ: Մայրս սուրճ կպատրաստի: Երկուսով կնստենք պատշգամբում: Արևը կզրնգա: Ճնճղուկը կծլվլա կարճլիկ-կարճլիկ… Խաղա՜ղ-խաղաղ կլինի… - Ի՞նչ կա քաղաքում, – մորս ձայնը կշո…

    20 Հուլիս 2013 • 2 րոպե

  • Պոեզիա

    Բանաստեղծություններ

    Նշան Աբասյան

    Կեսօրվա բոլոր ծալքերում արև է: Շողերը թիկնել են տան պատերին, բազմել քարերի վրա, փռվել բակի կանաչում: Ծիրանենին հարազատ-անտարբեր հայացքով պատշգամբին է նայում: Քույրս օրորվում է ճոճանակին:

    31 Մայիս 2010 • 2 րոպե