Շուշան Կարապետյան

Թարգմանիչ

բանասեր, թարգմանիչ, խմբագիր (ծնվ. 1986, սեպտեմբեր 14, Էջմիածին) 2003 թ. ընդունվել և 2007-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատը, 2007-ից ուսումը շարունակել և 2009-ին ավարտել է մագիստրատուրան։ 2010 թ. ընդունվել է աշխատանքի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարաչական բաժնում: 2010 թ. սովորել է Հունաստանի Յոանինայի համալսարանի՝ հունարենի և հույն մշակույթի բաժնում: 2013 թ. Կիպրոսի մանկավարժական համալսարանում մասնակցել է հունարենի վերապատրաստման դասընթացների: 2011 թվականից առ այսօր աշխատում է Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունում՝ որպես տնօրենի օգնական, խմբագիր:

բանասեր, թարգմանիչ, խմբագիր (ծնվ. 1986, սեպտեմբեր 14, Էջմիածին) 2003 թ. ընդունվել և 2007-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատը, 2007-ից ուսումը շարունակել և 2009-ին ավարտել է մագիստրատուրան։ 2010 թ. ընդունվել է աշխատանքի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարաչական բաժնում: 2010 թ. սովորել է Հունաստանի Յոանինայի համալսարանի՝ հունարենի և հույն մշակույթի բաժնում: 2013 թ. Կիպրոսի մանկավարժական համալսարանում մասնակցել է հունարենի վերապատրաստման դասընթացների: 2011 թվականից առ այսօր աշխատում է Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունում՝ որպես տնօրենի օգնական, խմբագիր: Աշխատում է Մաշտոցի անվ. Մատենադարանում՝ որպես կայքի խմբագիր: «Համաբարբառ գրաբար Աստուածաշնչի» բառարանի խմբագիրն է: Շուշան Կարապետյանի ջանքերով առաջին անգամ հայերեն են թարգմանվել հույն դասական գրողների` նոբելյան մրցանակակիրներ Օդ. Էլիտիսի, Յ. Սեֆերիսի գործերը, Կ. Կավաֆիսի, Յ. Ռիցոսի բանաստեղծությունները, ինչպես նաև՝ Ն. Կազանձակիսի, Ան. Սամարակիսի արձակից մի շարք գործեր: Կապ Շուշան Կարապետյանի հրապարակումները Գրանիշում

Թարգմանչի հրապարակումները Գրանիշում 3

  • Վեպ

    Մայքլ Կաննինգեմ | Ժամերը

    Թարգմանիչ՝ Շուշան Կարապետյան

    «Ժամերը» ամերիկացի վիպասան, կինոսցենարիստ Մայքլ Կաննինգեմի ամենահայտնի վեպն է: Այն 1999 թվականին ճանաչվել է ամերիկյան լավագույն վեպ և արժանացել Պուլիցերյան մրցանակի, նաև` PEN/Faulkner և GLBT Book մրցա…

    21 Մարտ 2017 • 8 րոպե

  • Պոեզիա

    Յորղոս Սեֆերիս | Քրիստոսից հետոյի գարուն

    Թարգմանիչ՝ Շուշան Կարապետյան

    Նորից գարնան հետ հագած գույներ վառվռուն քայլվածքով խաղացկուն նորից գարնան հետ նորից ամառը ծիծաղում էր: Թարմ գունաներկերով մինչև երակներ մերկացած կրծքով անարցունք գիշերն ի վեր ալեհեր ավագներից էլ վեր,…

    22 Ապրիլ 2016 • 2 րոպե

  • Պոեզիա

    Բարբարոսներին սպասելիս

    Կոնստանտինոս Կավաֆիս

    Թարգմանիչ՝ Շուշան Կարապետյան

    Կոնստանտինոս Կավաֆիս (Κωνσταντίνος Π. Καβάφης) /1863-1933 թթ./-աշխարհահռչակ հույն բանաստեղծ, համընդհանուր գնահատմամբ` մեծագույնը նոր հունարենով գրողներից: Բանաստեղծական երկու գրքի հեղինակ է:

    9 Ապրիլ 2014 • 4 րոպե