Սլավիկ Ալավերդյան

Սլավիկ Ալավերդյան

Արձակագիր

Հիմնական տվյալներ Սլավիկ Ալավերդյանը ծնվել է 1992թ․ Իջևանում։ Մաթեմատիկայի և ֆիզիկայի մագիստրոս է։ Ժանրերը, որոնցում ստեղծագործում է հեղինակը Արձակ՝ պատմվածք, հեքիաթ-առակ, նովել, էսսե, մանրապատում Ստեղծագործական կենսագրություն Սկսել է ստեղծագործել 2008 թ.-ից՝ գրելով աքրոստիքոսներ և բանաստեղծություններ։ 2011 թ.-ից ստեղծագործում է արձակ ժանրերով։ Առաջին պատմվածքը («Անհետացած մոլորակներ») տպագրվել է ԵՊՀ Մշակույթի կենտրոնի «Գրական համալսարան․ ստեղծագործում են ուսանողները» ժողովածուում (Երևան, 2012թ.)։ Տպագրվել է Հայաստանի գրողների միության «Գրական թերթ» պաշտոնաթերթում, «Գրեթերթ» գրական-երիտասարդական թերթում, «Այլ քաղաք» ֆանտաստիկ թերթում, «Կայարան» հանդեսում, «Անդին» ամսագրում, ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթում, ԱՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի «Ջրաբերդ» պաշտոնաթերթում։

Հիմնական տվյալներ Սլավիկ Ալավերդյանը ծնվել է 1992թ․ Իջևանում։ Մաթեմատիկայի և ֆիզիկայի մագիստրոս է։ Ժանրերը, որոնցում ստեղծագործում է հեղինակը Արձակ՝ պատմվածք, հեքիաթ-առակ, նովել, էսսե, մանրապատում Ստեղծագործական կենսագրություն Սկսել է ստեղծագործել 2008 թ.-ից՝ գրելով աքրոստիքոսներ և բանաստեղծություններ։ 2011 թ.-ից ստեղծագործում է արձակ ժանրերով։ Առաջին պատմվածքը («Անհետացած մոլորակներ») տպագրվել է ԵՊՀ Մշակույթի կենտրոնի «Գրական համալսարան․ ստեղծագործում են ուսանողները» ժողովածուում (Երևան, 2012թ.)։ Տպագրվել է Հայաստանի գրողների միության «Գրական թերթ» պաշտոնաթերթում, «Գրեթերթ» գրական-երիտասարդական թերթում, «Այլ քաղաք» ֆանտաստիկ թերթում, «Կայարան» հանդեսում, «Անդին» ամսագրում, ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթում, ԱՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի «Ջրաբերդ» պաշտոնաթերթում։ Ստեղծագործությունները հրապարակվել են «Գրանիշ», «Գրական կամուրջ», «Գրական ակումբ», «Հասկեր», «Քայլ» կայքերում, «Արձակ» և «ArmCon» մրցույթների էջերում: 2016 թ. ԵՊՀ Մշակույթի կենտրոնի և «Անդին» ամսագրի կազմակերպած «Անկախության սերնդի ձայնը» գրական մրցույթում արժանացել է խրախուսական մրցանակի: Սլավիկ Ալավերդյանի հրապարակումները Գրանիշում

Հրապարակումները Գրանիշում 3

  • Պատմվածք

    Անծանոթ ծանոթուհին

    Սլավիկ Ալավերդյան

    1984թ., ՀԽՍՀ, Երևան: Թորոսյանների ընտանիքում աղջիկ է ծնվում: Հայրը քաղաքում չէ: Նրա հետ կապվելն անհնար է. ժամանակն է այդպիսին: Մայրը որոշում է ընդունում անձամբ անվանակոչել զավակին: Ու անվանում է նրան…

    14 Հունիս 2017 • 6 րոպե

  • Մանրապատում

    Մանրապատումներ

    Սլավիկ Ալավերդյան

    Երբևէ ականատես եք եղել Արևի խավարման. մտածել եք, թե ինչու՞ է Արեգակի լրիվ խավարում լինում: Ասես ինչ-որ մեկը ճշգրիտ հաշվարկած լինի երկնային մարմինների չափերի և մեզնից՝ երկրացիներից դրանց ունեցած հեռավո…

    25 Մայիս 2016 • 4 րոպե

  • Պատմվածք

    9+12. «Հիշողություն»

    Սլավիկ Ալավերդյան

    Մենք ապրում ենք մի խայտաբղետ աշխարհում, որտեղ իրերն ու երևույթները հանդես են գալիս տարբեր, բայց հաճախ ոչ տեղին գործառույթներով: Մինչդեռ կար ժամանակ, երբ «ժամանակ» չկար: Եվ ոչինչ չկար:

    7 Հուլիս 2015 • 4 րոպե