Զավեն Բոյաջյան

Զավեն Բոյաջյան

Թարգմանիչ

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը գրական- գեղարվեստական քննադատություն մասնագիտացմամբ: Աշխատակցել է «Անդրադարձ» շաբաթաթերթին, խորագրեր վարել «Եթեր», «TV ալիք», «Հայաստանի Հանրապետություն», «8½», «Ազգ», «Ժամանակ Երևան» թերթերում: 1993-2011 թթ. Հայաստանի հանրային հեռուստատեսության «8 ½» հեղինակային ծրագրով ներկայացրել է համաշխարհային կինոյի լավագույն նմուշները, 2005-2012 թթ.՝ եղել Հանրային հեռուստատեսության կինոյի և կրկնօրինակման բաժնի գլխավոր խմբագիրը, 2008-ին՝ «CinemArt» հանդեսի գլխավոր խմբագիրը: Թարգմանությամբ զբաղվում է 1986-ից:

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը գրական- գեղարվեստական քննադատություն մասնագիտացմամբ: Աշխատակցել է «Անդրադարձ» շաբաթաթերթին, խորագրեր վարել «Եթեր», «TV ալիք», «Հայաստանի Հանրապետություն», «8½», «Ազգ», «Ժամանակ Երևան» թերթերում: 1993-2011 թթ. Հայաստանի հանրային հեռուստատեսության «8 ½» հեղինակային ծրագրով ներկայացրել է համաշխարհային կինոյի լավագույն նմուշները, 2005-2012 թթ.՝ եղել Հանրային հեռուստատեսության կինոյի և կրկնօրինակման բաժնի գլխավոր խմբագիրը, 2008-ին՝ «CinemArt» հանդեսի գլխավոր խմբագիրը: Թարգմանությամբ զբաղվում է 1986-ից: Մամուլում և գրքերով թարգմանություններ է հրապարակել անգլերենից, ֆրանսերենից, իտալերենից, ռուսերենից, լեհերենից, բուլղարերենից, կարող է թարգմանել նաև սերբերենից, խորվաթերենից, չեխերենից և սլովակերենից: Բազմաթիվ, մեծ մասամբ թարգմանական գրքեր է խմբագրել: 2012-ից խմբագրում և ծանոթագրում է «Լիակատար Շեքսպիր» մատենաշարը 39 գրքով (լույս է տեսել յոթ գիրք): Գրական գործերից և արվեստին առնչվող տարաբնույթ նյութերից զատ, թարգմանել և խմբագրել է նաև մեծաթիվ գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր: 2015-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպի թարգմանության, ինչպես նաև թարգմանության բնագավառում ունեցած մեծ վաստակի համար:

Հրապարակումները Գրանիշում 1

  • Հարցազրույց

    Խուժանական հարցազրույց

    Զավեն Բոյաջյան

    «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարով արդեն իսկ լույս են տեսել Հենրի Միլերի «Խեցգետնի արևադարձը», Ջորջ Օրուելի «1984», Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» գրքերը: Մի քանի խոսքով կներկայացնե՞…

    21 Հունվար 2014 • 11 րոպե

Թարգմանչի հրապարակումները Գրանիշում 4

  • Վեպ

    Խեցգետնի արևադարձը

    Հենրի Միլլեր

    Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան

    Ես ապրում եմ Բորգեզե վիլլայում: Չորս կողմը կեղտի նշույլ անգամ չկա, ոչ էլ տեղը չդրած աթոռ: Մենք մեն-մենակ ենք էստեղ ու մեռած: Անցած իրիկուն Բորիսն իր վրա ոջիլներ հայտնաբերեց: Ստիպված էի սափրել թևատակեր…

    14 Օգոստոս 2025 • 9 րոպե

  • Էսսե

    Մարքսի և Դոստոևսկու մենամարտը

    Ալբերտո Մորավիա

    Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան

    Իտալացի մեծ գրող և քննադատ Ալբերտո Մորավիայի (1907-1990) էսսեն նրա նշանավոր գործերից է, որ գրվել է 1956-ին և թարգմանվել գրեթե բոլոր եվրոպական լեզուներով: Ռուսները, թեև անվճռականորեն, մերժում են այն իր…

    12 Ապրիլ 2016 • 6 րոպե

  • Գրախոսական

    Վարդի անունը

    ՈՒմբերտո Էկո

    Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան

    ՈՒՄԲԵՐՏՈ ԷԿՈ «ՎԱՐԴԻ ԱՆՈՒՆԸ» (վեպ): Թարգմանությունն իտալերենից, մեկնություններն ու ծանոթագրությունները՝ ԶԱՎԵՆ ԲՈՅԱՋՅԱՆԻ: Երևան, «Անտարես», 2014, 856 էջ («Օտար գիր» մատենաշար): Ումբերտո Էկոյի մեծ բեսթսե…

    8 Հունվար 2015 • 22 րոպե

  • Պոեզիա

    Տոնինո Գուեռա | Պեննաբիլլիի* կամասուտրան

    Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան

    Վերջին պատերազմի ժամանակ վառելիք չկար, և մարդիկ կահ-կարասին ու այլ բաներ էին վառում: Վանականների դղյակում, որ պահված էր Տոսկանայի Ապենիններում, Լուսնի լեռների ստորոտին, այդ հին վանքի հարևանությամբ ապր…

    4 Հունվար 2014 • 4 րոպե