Նախահավերժում չքնաղքիդ շողը հայտնությանը[1] շունչ տվեց,
Սերն ի հայտ եկավ ու ողջ աշխարհը կրակի տվեց։
Երեսդ երևան եկավ․ տեսավ հրեշտակը[2] ու չուներ սեր,
Հուր իսկ դարձավ նախանձից ու Ադամին զարկ տվեց։
Միտքը կամենում էր այն բոցից ճրագ վառել,
Նախանձի կայծակը փայլածեց ու աշխարհն արեց տակնուվեր։
Ինքնակոչը կամեցավ գալ դիտարան գաղտնիքի,
Աներևույթի ձեռքը եկավ ու զարկեց կրծքին անկոչի։
Ամենքը բախտի բաժինը դրեցին վայելքին,
Մեր վիշտ տեսած սիրտն էր, որ դրեց վշտին։
Երկնային հոգին ջրհորն էր տենչում շուրթիդ տակի,
Ձեռքը մեկնեց այն խոպի գալար-գալար օղակին։
Հաֆեզն այդօր սիրուդ բերկրանքի գիրքը գրեց,
Երբ ուրախ սրտի ամեն առիթին գրիչը քաշեց։
Թարգմանությունը պարսկերենից՝ Դիանա Սիսակյանի
[1] Պրսկ․՝ تجلی tajali, սուֆիական եզրույթ, որը նշանակում է աստվածայինի ինքնահայտնում կամ դրսևորում։ Այս համատեքստում վերաբերում է աստվածային գեղեցկության նախահավերժական ինքնահայտնմանը։
[2] Պրսկ․՝ ملک malak՝ «հրեշտակ»․ ակնարկ Ադամի արարման պատումին, ըստ որի՝ Իբլիսը հրաժարվում է խոնարհվել Ադամին։