Սիրված երգերը հայերեն | Վիկտոր Ցոյ. Հաջորդիվ գործելու ենք մենք

Մենք ուզում ենք տեսնել ավելի հեռուն,
Քան դիմացի տան պատուհաններն են:
Մենք ուզում ենք ապրել,
Մենք դիմացկուն ենք կատուների պես:
Եվ ահա մենք եկել ենք մեր օրենքների մասին հայտարարելու:
Այոոոոոոոոոոո՜:
Լսու՞մ ես վերարկուների խշշոցը:
Այդ մենք ենք:
Հաջորդիվ գործելու ենք մենք:

Մենք ծնվել ենք բնակարաններում նեղ
Նոր թաղամասների:
Մենք կորցրել ենք անմեղությունը սիրո համար մղվող մարտերում:
Մեր համար արդեն նեղ է հագուստը,
Մեզ համար ձեր կողմից կարված հագուստը:
Եվ ահա մենք եկել ենք ասելու ձեզ այն մասին,
Որ հաջորդիվ,
Հաջորդիվ գործելու ենք մենք:

Թարգմանությունը ռուսերենից՝ Արամ Ավետիսի

Նկարիչ Վիկտոր Ցոյ (Ուրվական 1988)

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *